Լրահոս 24/7

Սա ենթադրում է, որ Հայաստանին կարող են ներկայացվել փոխհատուցման պահանջներ

Էդմոն Մարուքյանը գրել է.

Ես չեմ ընդունում, որ Հայաստանը նացիստական պետություն է եղել, իսկ ով այսօր համակերպվում է այդ մեղադրանքի հետ, վաղը պատասխան է տալու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք կգան և կասեն՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց։

Թղթակից. Նույնն է ձեզ համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. Այո, անկասկած։ Ավելի վատ է, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը։

Սիրելի՛ հայ ժողովուրդ, լավ իմացեք՝ ռազմական հանցագործ Ալիևի կողմից հնչեցված վերոնշյալ մեղադրանքից դիստանցավորվել չի ստացվելու։ Ադրբեջանի նախագահի ասածը վերաբերում է ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը։

Եվ եթե ոմանց թվում է, թե Սահմանադրությունը փոխելուց ու խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո այս թեման վերանալու է, նրանք չարաչար սխալվում են։

Սա ենթադրում է, որ Հայաստանին կարող են ներկայացվել փոխհատուցման պահանջներ, մեր դեմ հնարավոր է կիրառվեն պատժամիջոցներ և այլ ծանր հետևանքներ։

Եվ հաջորդ ամենակարևոր հարցը․ արդյո՞ք մենք Հայաստանում ընդունում ենք, որ նացիստական պետություն ենք եղել։ Արդյո՞ք համաձայն ենք այդ մեղադրանքի հետ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ պետական մակարդակով արձագանք չկա այս անհեթեթ, բայց միևնույն ժամանակ մեր պետության համար անչափ վտանգավոր հայտարարություններին։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը

Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…

8 hours ago

Նոր ուղիներ կբացվեն․ արտահանման ծավալներն էականորեն փոքր են ներմուծումից․ Պապոյան

Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…

8 hours ago

Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…

9 hours ago

«Հայկական երկաթուղիները» հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները. Զախարովա

Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…

10 hours ago

Սերժ Սարգսյանի՝ չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…

10 hours ago

Հայաստանը հայտարարում է՝ հնարավոր է սահմանների բացումը․ Խանդանյան

Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…

10 hours ago