

«Դժվար է հանդիպել մարդու, ով կհավատա, որ Վեհափառ Տերը իբր պատրաստվում է դուրս հանել կաթողիկոսությունը և Եկեղեցու գանձերը, բարձրաստիճան մանկապիղծ եկեղեցականների մասին լուրերին և նմանաբնույթ այլ ծայրահեղ վարկաբեկիչ անմիտ հորինվածքներին»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նա շարունակել է. «Պարզապես կան սակավաթիվ հաստիքային իբր հավատացողներ և հավատքից հեռու միամիտներ, իսկ եթե դա ունակ է փոխելու զուտ քաղաքական կտրվածքով ուժերի հարաբերակցությունը, ապա ոչ ի հօգուտ հակաեկեղեցական արշավ նախաձեռնած ուժերի: Վստահ եմ, որ դրանց չեն հավատում նաև ադրբեջանցի ու թուրք գործիչները, ուղղակի հրճվում են:
Ցավալին այս դեպքում այլ է, մասնավորապես մտահոգողը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլև Երկրի միջազգային վարկի աննախադեպ անկման, ընդհանրապես կենսունակությունը իսպառ կորցնելու ճանապարհ հարթելն է: Սա արհեստական բախում է, որը բացառում է հաղթող՝ Երկրի ներսում, բայց երաշխավորում է համազգային շահի պարտություն:
Մեկ անգամ ևս հիշենք՝ Հայ Եկեղեցին բացառիկ հզոր արտաքին ցանցի տիրապետող եզակի ինստիտուտ է, որից խելամիտ օգտվելու դեպքում, մեր արտաքին և ներքին քաղաքականության արդյունքները կբազմապատկվեին:
Աստված պահապան մեր Երկրին, ժողովրդին և Հայ Եկեղեցուն ….»։
Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին գնահատական կտան վարույթն իրականացնող մարմինները։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշել…
Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա…
Կառավարության այսօրվա նիստում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն…
Իրանը, սպասվում է, առաջիկայում գրավոր առաջարկ կներկայացնի ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։ Այդ մասին Reuters-ին…
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության…