

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։
Ըստ կառավարության որոշման՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվում է ամսական 50 000 դրամ նպաստ։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։
Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։ Նպաստի նշանակման և վճարման գործընթացը կիրականացվի առավելապես ինքնաշխատ և առցանց եղանակով՝ վարչարարությունը պարզեցնելու և քաղաքացիների վարչական բեռը նվազեցնելու նպատակով։
Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին գնահատական կտան վարույթն իրականացնող մարմինները։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշել…
Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա…
Կառավարության այսօրվա նիստում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն…
Իրանը, սպասվում է, առաջիկայում գրավոր առաջարկ կներկայացնի ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։ Այդ մասին Reuters-ին…
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության…