Լրահոս 24/7
26.02.2026

Բաքվի նարատիվները ՝ քաղաքական դիակապտություն

Բաքվի նարատիվները ՝ քաղաքական դիակապտություն

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Խոջալուի դեպքերից մի քանի օր հետո, ստույգ՝ 1992 թ. մարտի 2-ին Աղդամ է ուղարկվել Ադրբեջանի առողջապահության նախարարության հատուկ սանիտարական գնացքը: Մինչեւ մարտի 5-ը Ադրբեջանի արդարադատության նախարարության գլխավոր դատաբժշկական փորձագետ պրոֆեսոր Յուսուֆովի գլխավորած հանձնաժողովը փորձաքննությանն է ենթարկել 181 դրակ, որից 130-ը՝ տղամարդու, 51-ը՝ կնոջ: Պաշտոնական փորձաքննության համաձայն, քսան անձի մահը վրա է հասել բեկորային վնասվածքներից, հարյուր հիսունմեկ հոգի ստացել է մահացու հրազենային վիրավորում, տասը մարդ մահացել է բութ գործիքի հարվածների հետեւանքով: Դիակները դատաբժշկական փորձաքննության ենթարկելու որոշում կայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության Ղարաբաղի միջշրջանային վարչության ավագ քննիչ Միքայիլովը, որի որոշման մեջ նշված է, որ «դատաբժշկական փորձաքննության է ուղարկվում 184 դիակ»: Սխալվե՞լ է Միքայիլովը, թե՞ երեք դիակ փորձաքննության չի ենթարկվել, պարզ չէ: Ադրբեջանի քարոզչությունը նշում է «դաժանորեն սպանվածների» 613 թիվը: Պաշտոնական եւ քարոզչական թվաքանակի ավելի քան եռապատիկ տարբերությունը վկայում է, որ Խոջալուի դեպքերի մասին Բաքվի նարատիվները ոչ միայն ամբողջությամբ կեղծ են, այլեւ՝ քաղաքական դիակապտություն: Քառասունչորսօրյա պատերազմին նախորդած մոտ երեք տասնամյակներին, ցավոք, ոչ Հայաստանի, ոչ ԼՂՀ իշխանությունները Խոջալուի ադրբեջանական խարդախամտությունը բացահայտելու եւ միջազգայնացնելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա փուլում Բաքվի կողմից թեմայի շահարկումը չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին, ուստի այդ եւ մյուս բոլոր հարցերի շուրջ կողմերը կամ պետք է տեղեկատվա-քարոզչական մորատորիումի համաձայնության հասնեն, կամ Հայաստանի փորձագիտական հանրությունը, մամուլը եւ հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները, ՄԻՊ-ը եւ մյուս կառույցները պարտավոր են հակակշիռ ստեղծել: Ընդ որում, այդ հարցը Սումգայիթի հայկական ջարդերի հետ համեմատել չի կարելի: Դա այլ խնդիր է:
Հ.Գ. ՖԲ ընկերներիս եւ լրատվամիջոցներին խնդրում եմ հնարավորինս տարածել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է