Լոս Անջելեսի Staples Center դահլիճում այս գիշեր կայացավ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվում էր արդեն 62-րդ անգամ:
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը դարձավ «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը:
18-ամյա երգչուհին մրցանակներ է ստացել բոլոր չորս հիմնական կատեգորիաներում ՝ «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Լավագույն նոր արտիստ»:
Բիլ Այիլիշի դեբյուտային ալբոմը ճանաչվեց «Լավագույն փոփ ալբոմ» և մրցանակ ստացավ «Լավագույն փրոդաքշն» անվանակարգում: Ալբոմի վրա կատարած աշխատանքի համար երգչուհու եղբայրը արժանացավ «Տարվա պրոդյուսեր» տիտղոսին:
Ստորև ներկայացնում ենք մյուս մրցանակակիրներին․
«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթել են DJ Khaled-ը, Ջոն Լեջենդն ու Նիփսի Հասլը՝ Higher ստեղծագործությունով:
«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է 21 Savage-ի և J. Cole-ի A Lot-ը:
«Լավագույն սոլո կատարում» անվանակարգում հաղթել է Lizzo-ի՝ Truth Hurts ստեղծագործությունը:
«Լավագույն ռոք երգ» և «Լավագույն ռոք կատարում» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Գարի Քլարկը՝ This Land երգով:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage The Elephant-ի Social Cues-ը:
«Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Սանզի #Eldisco-ն:
«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի A Star Is Born-ը: