Լրահոս 24/7
21.04.2026

Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան

Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան

«Ավարտված է արդյո՞ք ցեղասպանությունը որպես գործընթաց, եթե դրա հետևանքներն ու տրամաբանությունը շարունակվում են դրսևորվել տարբեր ձևերով և տարբեր պայմաններում»,-«111-ամյա արդիականություն. Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով մասնագիտական խորհրդաժողովում ունեցած ելույթում նման հարցադրում արեց արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը։

Նա նշեց, որ այս հարցին դժվար է պատասխանել, եթե պատմությունը դիտարկվում է միայն որպես ավարտված իրադարձությունների շարք։

«Երբ այն ընկալում ենք որպես հետևանքների համակարգ, գալիս ենք այն եզրակացությանը, գիտացմանը, որ որոշ պատմական վերքեր չեն վերջանում իրենց պաշտոնական ավարտով, տեղափոխվում են այլ հարթություններ՝ հիշողության, քաղաքականության, հանրային գիտակցության, միջազգային հարաբերությունների։ Այս կետում անցյալն ու ներկա միաձուլվում են, անցյալը չի անհետանում, այն փոխում է իր ներկայության ձևը։ Իսկ որտե՞ղ է այսօր անցնում անցյալի ու ներկայի սահմանը։ Այս հարցը տեսական չէ, ունի կոնկրետ դրսևորումներ։ Այս համատեքստում Արցախում տեղի ունեցածն ընկալվում է ոչ թե որպես մեկուսացված ճգնաժամ, այլ որպես ավելի երկար պամական հետագծի մաս»,- ասաց Այվազյանը։

Նա ընդգծեց, որ այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն աստիճանաբան դուրս է մղվում պաշտոնական լեզվից, Արցախ բառն անհետացել է պետական և դիվանագիտական խորհրդատվությունից. «Սա պարզապես տերմինաբանության փոփոխություն չէ, լեզվի փոփոխություն է, իսկ լեզուն սահմանում է մտածողության սահմանները։ Երբ բառն անհետանում է, սկսում է անհետանալ նաև այդ իրականությունը։ Բայց եթե անհետանում է հիշողության լեզուն, ի՞նչ է տեղի ունենում հիշողության հետ։ Մի բան ակնհայտ է, սա ևս անցյալի մասին չէ, սա ներկայի ընտրության մասին է»։

Ըստ Ա. Այվազյանի, երբ հիշողությունը դառնում է ձևականություն, այն դադարում է գործել, դադարում է միավորել։

«Ի՞նչ է տեղի ունենում այն ազգի հետ, որը պահպանում է հիշողությունը որպես ձև, բայց կորցնում է այն որպես բովանդակություն։ Պատմությունը այս պահին չի ավարտվում, այն շարունակում է, բայց արդեն առանց մեզ՝ որպես այդ պատմության սուբյեկտ: Եթե մենք այսօր չենք խոսում, չենք կոչում իրերն իրենց անուններով, եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից՝ պետք է հստակ գիտակցենք, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից, մեր ներկայությունից և մեր ապագայից։

Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ, թե ինչու են գոյություն ունենում։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ հիշողությունը դատարկվի, վաղը մենք պարզապես կհասկանանք, որ այն արդեն չկա: Եվ այդ պահին այլևս չի լինելու ոչինչ պաշտպանելու՝ ո՛չ անուն, ո՛չ պատմություն, ո՛չ ներկայություն, կմնա միայն լռություն: Լռություն՝ որպես վերջնական հաստատում, որ մենք ինքներս հրաժարվեցինք լինել պատմության սուբյեկտ: Ես համոզված եմ, որ մենք լռության ժողովուրդ չենք»,- ասաց Ա. Այվազյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է