Գործընկերային նյութեր
12.05.2026

Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է

Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է

Ֆասթ Բանկի գլխավոր գործընկերությամբ և «Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ․մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի կունենա «Music Through Centuries» հայ-ավստրիական լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։ Միջոցառմանը հանդես են գալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք առաջին անգամ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համատեղ ելույթ կունենան նույն բեմում: «Music Through Centuries» միջոցառումն իրականացվում է Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Նախագծի հիմնադիր և հեղինակ Արարատ Մղդսյանի ու համահիմնադիր Գլադսթոն Մահիբի տեսլականը հանգում է դարերի միջով ձևավորված երաժշտական ուղևորության մեջ. միջոցառման ծրագիրը բացահայտում է հնագույն հնչյուններից մինչև Մոցարտի և Խաչատրյանի դասական գործերը ձգվող երաժշտական պատմություն՝ մեկ բեմում միավորելով Ավստրիայի և Հայաստանի մշակութային գեղարվեստական ավանդույթները։

Միջոցառման հատուկ հյուրեր Ինգա և Անուշ Արշակյանները կկատարեն բացառիկ, բեմից չներկայացված ստեղծագործություններ՝ հանդիսատեսին փոխանցելով հայ երաժշտարվեստի կենարար շունչը: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև հայտնի ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը և Ջուլիա Գենգեն։

«Temple of Arts» ՀԿ հիմնադիր և նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանը նշել է, որ միջոցառումը դիվանագիտական նշանակություն ունի և դուրս է սովորական համերգի ձևաչափից․ «Մեր ավստրիացի գործընկերների հետ միասին տարիներ շարունակ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ, և ավստրիացի գործընկերները շատ սիրեցին հայկական մշակույթը։ Մենք մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երկու պետությունների, երկու մշակույթների միջև և կարող է ցույց տալ նմանությունները։ Շատ ուրախ ենք համագործակցել Ֆասթ Բանկի հետ, ուրախ ենք, որ Հայաստանում ընկերություններ կան, որոնք նմանատիպ մշակութային միջոցառումներին և նախագծերին աջակցում են», – ասել է նա։

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Յոհաննես Տոմբյոկն էլ ընդգծել է, որ այս նախագիծն իր համար հետաքրքիր փորձառություն է լինելու․ «Ինձ համար չափազանց հետաքրքիր նախագիծ է․ միասին նվագել այնպիսի երաժիշտների հետ, որոնց հետ երբևէ չեմ նվագել, ովքեր ունեն լրիվ այլ երաժշտական մշակույթ, որը գալիս է ամբողջովին այլ միջավայրից։ Հատկապես հետաքրքիր է ինձ համար Արամ Խաչատրյանի  երաժշտությունը։ Ես  նրան դեռ մանկուց եմ ճանաչում, միշտ լսել եմ նրա ստեղծագործությունները և հիմա տեսնել դրա ակունքներն ինձ համար շատ հետաքրքիր է», – ասել է երաժիշտը։

Ի դեպ, միջոցառման հասույթի մի մասն ուղղվելու է Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցմանը։

«Temple of Arts» ՀԿ համահիմնադիր Գլադսթոն Մահիբն էլ խոսել է մշակույթների միջև կենդանի երկխոսության կարևորության մասին՝ դիտարկելով այն որպես փոխադարձ ներշնչանքի աղբյուր․ «Ինձ համար այս նախագիծը խորհրդանշում է կապի մի կարևոր կետ՝ մի տարածք, որտեղ երկու երկրների մշակութային շերտերը միավորվում են։ Չնայած իրենց տարբերություններին, նրանք կապված են խորը պատմական հիմքերով և ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով։ Սա մշակույթների միջև կենդանի երկխոսություն է՝ հիմնված հարգանքի, անկեղծ հետաքրքրասիրության և փոխադարձ ներշնչանքի վրա։ Համերգային ծրագիրն ինքնին իսկապես եզակի է։ Դրա հնչողությունը լեռների և հնագույն ճարտարապետության գրկում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ, որը և՛ վեհաշուք է, և՛ մտերմիկ»։

«Music Through Centuries»  միջոցառման տոմսերը հասանելի են FastTicket հարթակում։ Միջոցառումն իրականացվում է նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մաս կազմող ArLeAМ-ի և Fast Shift-ի գործընկերությամբ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է