Լրահոս 24/7
20.05.2026

ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը էականորեն աճել է. Արփինե Սարգսյան

ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը էականորեն աճել է. Արփինե  Սարգսյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը 2019 թվականից ի վեր  էականորեն աճել է: Այս մասին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարն ընդգծեց, որ աճել է ոչ միայն վիզաների տրամադրման ընդհանուր թիվը, այլև բազմակի մուտքի երկարաժամկետ վիզաների քանակը։ 2019 թվականին ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 51 հազար շենգենյան վիզա, որոնցից 34.8%-ը՝ բազմակի մուտքի։ 2024 թվականին այդ թիվը հասել է 86 հազար 300-ի, որոնցից 43.5%-ը եղել են բազմակի մուտքի վիզաներ։ Միաժամանակ մերժումների մակարդակը մնացել է համեմատաբար կայուն՝ 13.2% 2019-ին և 12.4%՝ 2024-ին։

Սարգսյանի խոսքով՝ դեռ կան խնդիրներ՝ կապված փաստաթղթերի լրացման, հերթերի և քաղաքացիների իրազեկվածության հետ, սակայն գործընկեր երկրները փորձում են բարելավել դեսպանատների աշխատանքը։ Նա վստահեցրեց, որ եթե գործընթացը շարունակվի նույն տեմպով, մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կազատվեն վիզայի համար դիմելու բարդ ընթացակարգերից։

Նախարարը, անդրադառնալով ԵՄ  վիզաների ազատականացման ժամկետներին, ասաց, որ այնքան էլ ճիշտ չէ ժամկետներ նշելը, որովհետև որքան էլ Հայաստանի Հանրապետությունն ամբողջ գործընթացն ապահովի, այդուհանդերձ, որոշման կայացումը եվրոպական կողմի տիրույթում է գտնվում, որը  տրամաբանական է և ստանդարտ է:

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական կողմը նպատակ ունի երկխոսության մեկնարկից հետո 2-3 տարվա ընթացքում ապահովել գործընթացի պատշաճ իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով կենսաչափական համակարգի ներդրման ավարտական փուլը։

«Նշեմ, որ Հայաստանը մի շարք զգայուն ուղղություններով՝ կենսաչափական համակարգ, սահմանների կառավարում, միգրացիա և ապաստան, արձանագրել է սպասվածից բարձր առաջընթաց։ ԵՄ գործընկերները պետք է վստահ լինեն, որ իրականացվող բարեփոխումները հիմնված են կայուն և սկզբունքային մոտեցումների վրա»,- ասաց նա:

Նախարարն անդրադարձավ նաև ԵՄ վիզաների ազատականացման դեպքում արտագաղթի ռիսկերի վերաբերյալ քննարկումներին՝ շեշտելով, որ նման մտահոգությունների դեպքում Հայաստանը պարզապես չէր հասնի այս փուլին։ Նա նշեց, որ 2025 թվականը առաջին տարին է, երբ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի դրական տարբերություն՝ 8660 մարդ։ Բացի այդ, Հայաստանը շարունակում է արդյունավետ իրականացնել ԵՄ-ի հետ  ռեադմիսիոն համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

«Եթե 2016 թվականին ԵՄ երկրներում ապաստանի դիմում էր ներկայացրել 7795 Հայաստանի քաղաքացի, ապա 2024 թվականին այդ թիվը կազմել է 5130, իսկ 2025-ին՝ 3535։ Այս ցուցանիշները վկայում են, որ արտագաղթի վերաբերյալ մտահոգությունները հիմնավորված չեն, իսկ Հայաստանը համար դարձել է ավելի գրավիչ և անվտանգ երկիր»,- ասաց Սարգսյանը:

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխներն էլ  նշեց, որ գործընթացը չափազանց պահանջկոտ է և պետք է իրականացվի որակով։ Նրա խոսքով՝ վերջնական փուլում անհրաժեշտ է համոզել ԵՄ 27 անդամ երկրներին և Եվրախորհրդարանի մեծամասնությանը, որ գործընթացը լիարժեք և վստահելի է։

Լուխներն ընդգծեց, որ առանց վիզայի ռեժիմի ներդրումը պետք է լինի ոչ միայն արագ, այլև կայուն ու արդյունավետ։ «ԵՄ երկրների վիզաների տրամադրման գործընթացում կան դժվարություններ, սակայն անդամ պետությունները փորձում են ավելացնել հյուպատոսական ծառայությունների կարողությունները և նվազեցնել մերժումների թիվը»,- ասաց Յոհաննես Լուխները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է