Categories: Հայաստան

Ատելության ծուղակը | Առավոտ

 

Ատելության ծուղակը | Առավոտ

Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլերի «Դա պատահել է Վիշիում» պիեսի գործողությունները ծավալվում են նացիստների կողմից օկուպացված Ֆրանիսայում: Մի խումբ տղամարդկանց ձերբակալել են՝ ռասսայական պատկանելությունը ստուգելու համար, ավելի ստույգ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց մեջ հրեաներ կան: Եվ ահա գերմանացի ազնվական ֆոն Բերգը բողոքում է իր տան սպասավորներից, թե որքան են նրանք հիացած Հիտլերով, ինչպես են կանայք սիրահարված նրան, տեսնում են նրան երազում եւ այլն: Իսկ քիչ հետո հարցնում է՝ մի՞թե հնարավոր չէ լինել գերմանացի եւ չատել մնացած ժողովուրդներին: Բայց խնդիրը, եզրահանգում է ֆոն Բերգը, ոչ թե գերմանացի լինելն է, խնդիրն այդ մարդկանց դատարկության մեջ է, որը նրանք լցնում են ատելությամբ:

Կար այդպիսի դրվագ Գերմանիայի պատմության մեջ: Կարծում եմ, ոչ ոք չի կարող ասել, որ գերմանացի ժողովուրդն արժանի չէ ամենայն հարգանքի: Պարզապես պատմության ինչ-որ մի հատվածում գերմանացիների մեծամասնությունն ընկել էր ատելության ծուղակի մեջ, որից դուրս գալը մեծ ջանքեր եւ զոհեր պահանջեց: Նացիստական բնազդների սրացումը գերմանացիների մոտ, իհարկե, արտառոց դեպք էր: Բայց բազմաթիվ այլ ազգերի մեծամասնության ներկայացուցիչներն ավելի սովորական իրավիճակներում իրենց, մեղմ ասած, սխալ են պահել: Օրինակ, մինչեւ 1960-ակաները, կամ նույնիսկ՝ ավելի ուշ, ԱՄՆ սպիտակամորթ քաղաքացիները պահանջում էին, որ հանրային տրանսպորտում սեւամորթները նրանց տեղ զիջեն: Ի՞նչ է՝ ամերիկացիները վա՞տ ազգ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

4 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

5 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

5 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

5 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

6 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

6 hours ago