Categories: Հայաստան

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը  կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին նա հայտնեց այսօր` փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: Պետք է աշխատենք հետագա նախագծերի շուրջ, իմ պայմանագիրը մինչեւ օգոստոսի 3-ն է: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել  օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել»,- նշեց նա` հավելելով. «Ցավոք,  այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք նախորդ տարվա ապրիլից, ստիպված եղանք չեղարկել, հյուրախաղերն էլ հետաձգվեցին հայտնի պատճառներով: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա վերցրեց ուղեւորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, եւ երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղեւորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միեւնույնն է»:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանով  Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Օրբելյանը դատարանում վիճարկել էր այս որոշումը։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

3 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

4 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago