Categories: Հայաստան

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. Վարդգես Զուռնաչյան

 

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարդգես Զուռնաչյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,

անցած մեկ տարվա իմ եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջեւ դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաեւ թերություններ։

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Նուբարաշենի նախկին թաղապետ Թելման Թադեւոսյանը:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

5 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

5 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

5 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

5 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

6 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

6 hours ago