Categories: Հայաստան

Պրոֆեսիոնալ ռեկետ է․ Արթուր Մեսչյանը՝ շինթույլտվություններից դժգոհ բնակիչների բողոքների մասին | «ՀԺ»

 

Երբ մի բնակիչ դատական կարգով վիճարկում է իր տան հարևանությամբ իրականացվող շինարարության օրինականությունը, տասնյակ միլիոններ արժեցող աշխատանքն ընդհատվում է, կառուցապատողի վերցրած վարկերի տոկոսները բազմապատկվում են, առաջանում են բազմաթիվ այլ խնդիրներ, մինչդեռ բնակիչների ներկայացրած դատական հայցերը երբեմն լինում են զարմանալի անտրամաբանական. կառուցապատման հետ կապված այս հարցերն այսօր քննարկվեցին Կառուցապատողների հայկական ասոցիացիայում: Այստեղ լրագրողների հետ զրույցում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և իրավաբան Արմեն Հարությունյանը նշեցին, որ այս հարցերը պետք է կարգավորվեն օրենսդրական փոփոխություններով:

Քաղաքաշինական փաստաթղթերի, շինարարական թույլտվությունների՝ դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով։ Սա խնդիր է ոչ միայն այն կառուցապատողի համար, որ ստիպված է շինարարական աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վերջնական վճռի հրապարակումը, այլև լուրջ դժվարություններ է հարուցում քաղաքապետարանի համար՝ ներդրողների հետ բանակցություններում վստահելի գործընկերոջ դիրքերից հանդես գալու առումով. այս մասին այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ում:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

7 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

8 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

8 hours ago