Գրականություն
19.02.2020

Թումանյանի ծննդյան օրն է

Թումանյանի ծննդյան օրն է

 

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում:

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, մուլտֆիլմեր: «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները եւս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա։

2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր:

«Լեռների հովիվը» – Հովհաննես Թումանյան

Լեռնե՜ր… բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դո՜ւք – մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…

Եվ ո՞վ է հողեղեններից այնքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրրիկների ու զեփյուռների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը։

Լեռների հովի՜ղը անծանոթ ու խորթ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքարշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ, որպես այդ ձեր վայրենի ծաղիկները։

Բայց ձեր վայրենի ծաղիկներն էլ իրանց բույրով-հրապույրով ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ և ապականվում, ցեխ դառնում։

Քաղաքում՝ բարձրահարկ տան բակում, յուր սրինգն ածում ու պար էր գալիս մի բարձրահասակ, թիկնավետ երիտասարդ։ Նրա հագին բազմատարազ շորերի ցնցոտիներ էին, գլխին՝ ծանր քրդի քոլոզ։

Զվարթ էր նրա հովվական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև։ Նրանք երբեմնակի նայում էին վերև, երևի տեսնելու, թե օքմի՞ն կա պատշգամբներում, թե չէ․ նայում էին, սակայն չէին աղերսում…

Տխուր էր և նրա առնական դեմքը յուր շիկասև, նորածիլ շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն և ուռած շրթունքները։ Եվ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սրինգն ածում ու պար էր գալիս։

Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծիծաղաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը։

– Քուրդը, քուրդը…– աղաղակեցին երեխաները, և տանըցիք նոր ճաշերն ավարտած, թմփթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբը, նայելու աղքատ քուրդին։

Ավելի ոգևորված՝ քուրդը կրկնապատկեց եռանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը զանազան ծամածռություններ ու խեղկատակություններ անելով…։ Եվ նա հասնում էր յուր նպատակին, վերևից հրճվում, ուրախ կըրկըչում էին։

Բայց նրանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը՝ պարողը, չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր…

Եվ ի՞նչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցներ։ Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ։

Մտավ ուրիշ բակ։

Պատրաստվում էր դարձյալ յուր պարն սկսելու, երբ մեկը հարցրեց.

– Ո՞րտեղացի ես, տղա։

– Սասունիցն, աղա։

– Հապա ո՞ւր ես եկել։

– Ես չոբան էի, աղա, թուրքեր մեր գեղ քանդեցին… իմ ոչխար լե թալլեցին…

Նա բաց արավ կռան տակը, որտեղ երևում էր խանչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վերցրեց, ցույց տվեց գլխի պատռվածը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել թշնամուն, և դարձյալ ծածկելով՝ սկսեց յուր սրինգն ածել ու պարել։  — Где это Сасун, папа?,— հորը փարելով, հարցրեց օրիորդը։

— Это там… далеко,— ձեռը թափ տալով իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև՝ բակում։

Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև…

Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը։ Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին՝ հորինելով մի ցավալի տեսարան։

Լրահոս
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
17:03
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
16:51
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
16:30
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:07
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
15:55
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
15:32
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
15:00
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
14:23
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
13:59
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
13:30
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
13:16
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
13:07
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
12:46
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
12:26
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան
12:08
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան