Categories: Աշխարհ

Թագուհին արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին արգելել Է փող վաստակել իրենց տիտղոսներով

 

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Սասեքսի դուքսերին արգելել Է Sussex Royal առեւտրանիշն օգտագործել իրենց նախագծերով փող վաստակելու համար: Այդ մասին հայտնել Է Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը փորձել են Sussex Royal առեւտրանիշը գրանցել մի շարք այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են հագուստի, գրասենյակային պիտույքների, գրքերի եւ ուսումնական ձեռնարկների սեփական շարքի վաճառքը: Բացի այդ, նրանք ցանկանում Էին բացել Sussex Royal, The Foundation of the Duke and Duchess of Sussex (Սասեքսի դուքսի եւ դքսուհու հիմնադրամ) բարեգործական կազմակերպությունը: Մասնավոր խոսակցության ընթացքում թագուհին, արքայազն Հարրին եւ Մարքլը համակարծիք են եղել, որ իրենց անհրաժեշտ Է ռեբրենդինգ անցկացնել: Զույգը համաձայնել Է, որ տիտղոսներից եւ թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո Sussex Royal բրենդի օգտագործումը հարցերի տեղիք կտա հասարակության մեջ: Արդյունքում որոշում Է ընդունվել, որ Սասեքսի դուքսերն իրենց նախագծերը, այդ թվում՝ պաշտոնական կայքը եւ բարեգործական հիմնադրամը, կգրանցեն նոր անվանումով:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago