

«Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ…»:
Երեխաների համար «Շունն ու կատուն» հեքիաթն այսօր ոչ թե մայրիկը կամ հայրիկն էին ընթերցում, այլ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Առիթը Հայաստանում այսօր նշվող Գրքի օրն էր, որի կապակցությամբ նախարարը հյուրընկալվել էր Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ հեքիաթ կարդալու, փոքրիկների հետ շփվելու համար:
Հեքիաթ կարդալու ընթացքին միացել էին նաեւ երեխաները: Նրանք, սակայն, առանց գրքի. «Շունն ու կատուն», փաստորեն, անգիր գիտեին:
Արայիկ Հարությունյանն էլ տեղ-տեղ դադարեցնում էր ընթացքն ու հարցնում՝ մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է: Փոքրիկներն այս հարցերի պատասխաններն էլ ունեին:
Ընթերցանության հանգիստ մթնոլորտը խախտվեց ու բողոքի ալիք բարձրացավ այն հարցից, թե արդյոք այսօր գիրք նվեր ստացե՞լ են: Սրահում վայրկյաններ շարունակ լսվեց «ոչ» պատասխանը, իսկ նախարարը խոսքը ծնողներին ուղղեց՝ երեխաներին պետք է գիրք նվիրել:
Արայիկ Հարությունյանը շրջեց նաեւ գրադարանում՝ մասնակցելով Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց գրական հավաքածուներով մասնակցեցին մի շարք հրատարակչություններ եւ գրատներ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…