Categories: Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար» միջոցառմանը

 

Փետրվարի 19-ին ՀՀ նկարիչների միության մեծ ցուցասրահում տեղի ունեցավ «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ նկարիչների միության կողմից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց․ «Թույլ տվեք ողջունել բոլորին այսօր Հայաստանի նկարիչների միության հարկի տակ անցկացվող այս խորհրդանշական միջոցառմանը, որի նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ այս անգամ մշակութային արտահայտմամբ։

Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց։ Դրանք նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ու բարեկամության ամրապնդմանը։ Եվ ահա այս դժվարին ժամանակներում հայ ժողովուրդը բարեկամ չին ժողովրդի կողքին է:

Պետք է նշեմ, որ մենք առանձնահատուկ սրտացավությամբ ենք հետևում վարակի այս բռնկմանը, որն արդեն իսկ բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել։  Հիացմունքի է արժանի այս մարտահրավերին դիմակայող չին ժողովրդի վճռականությունը։

Վստահ ենք, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ մոտ ապագայում թույլ կտան հաղթահարել ստեղծված իրավիճակը և բնականոն հուն վերադարձնել բնակչության կյանքը»։

Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական և վաստակաշատ նկարիչների և տաղանդավոր ուսանողների կողմից ստեղծված «ԱՂՈԹՔ» կտավը հանձնվեց ՀՀ Չինաստանի դեսպանությանն՝ ի նշան չին ժողովրդի նկատմամաբ մեծ հարգանքի և աջակցության:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago