Գրականություն
20.02.2020

Ամստերդամում կայացել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը

Ամստերդամում կայացել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը

 

Փետրվարի 19-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին նիդերլանդացի գրողներ և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառումը վարում էր նիդերլանդացի անվանի հաղորդավար անունը Դիյվետյե Բլոկը։

Իր խոսքում դեսպան Տիգրան Բալայանը հայտնեց շնորհակալություն նախագծի նախաձեռնող և թարգմանիչ Աննա-Մարիա Մատառին՝ հայկական մշակույթը Նիդերլանդներում հասանելի դարձնելու շարունակական ջանքերի համար, բարձր գնահատեց հրատարակությունը նկարազարդած Հարմեն ֆան Ստրատենի իրականացրած աշխատանքը։ Դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Rubinstein հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և նախագծի հովանավոր Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկին։

«Շուրջ մեկ տասնամյակ ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը Հայաստանում նաև գիրք նվիրելու օրն է, ուստի մենք մի քանի նվեր ունենք հանձնելու։ Հայաստանի հանրային գրադարանից կողմից Ամստերդամի հանրային գրադարանի հայ ժամանակակից գրողների գրքերը, որոնք կհանձնի Աննա-Մարիա Մատառը, և Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից 100 հատոր հայկական դասականների ստեղծագործություններ և հանրագիտարաններ, որոնք կհանձնի տնօրեն Սվետլանա Անդրեասյանը։ Համոզված եմ, որ այս գրքերը իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը,» – ասաց դեսպան Բալայանը։
Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունն՝ իր հերթին Հայաստանի հանրային գրադարանի փոխանցելու նպատակով նվիրաբերեց շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր։

Միջոցառմանը Թումանյանի հեքիաթների, իրենց կատարած աշխատանքի, և ստացած տպավորությունների մասին խոսեցին թարգմանչուհի Աննա -Մարիա Մատառը և նկարիրչ Հարմեն ֆան Ստրատենը, Դիյվետյե Բլոկը ընթերցեց «Անհաթղ աքլորը», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» հեքիաթները։

Շնորհանդեսի ընթացքում ուղեկցում էր հայկական երաշտություն կատարումներով, իսկ եզրափակիչ մասում հանդիսատեսը դիտեց «Կիկոսի մահը» մուլտֆիլմը, ապա Թումանյանի տարեդարձը նշեց հայկական գինիով։

Լրահոս
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
17:03
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
16:51
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
16:30
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:07
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
15:55
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
15:32
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
15:00
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
14:23
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
13:59
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
13:30
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
13:16
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
13:07
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
12:46
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
12:26
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան
12:08
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան