Հայաստան
07.03.2020

Վարչապետը ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը և ընթրել զինծառայողների հետ

Վարչապետը ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը և ընթրել զինծառայողների հետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն ժամանակ խոսում էինք, որ այս զորամասի ճաշարանը պետք է նորոգվի և այս ճաշարանի օրինակով մենք պետք է տեսնենք, թե ինչպես ենք պատերացնում զինվորների նոր սննդակարգի մատակարարման ամբողջական պատկերը»,– ասել է վարչապետը։ Արդեն իսկ 43 զորամաս անցել է նոր սննդակարգին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինվորներին նոր սննդակարգով ապահովելու ծրագիրը և ընդգծել, որ գործընթացը կառավարության լիարժեք աջակցությունն է ունեցել առաջին րոպեներից։ «Պայմանը եղել է հետևյալը, որ մենք պետք է ամեն րոպե համոզված լինենք, որ յուրաքանչյուր կոպեկը ծախսվում է արդյունավետ։ Դա եղել է մեր պայմանը և դռնբաց, և դռնփակ քննարկումների ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք թափանցիկ անենք ողջ պրոցեսը, վստահ լինենք, որ մեր զինվորի համար ամեն կոպեկը ծախսվում է մաքսիմալ արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ծրագրի շրջանակում գնման գործընթացների, այդ թվում՝ ճաշարանների կառուցման ինստիտուցիոնալ կերպով կազմակերպումը պատշաճ ընթացակարգերով: «Մեզ պետք է ոչ թե փնտրել բարեխիղճ շինարար, այլ ունենալ ինստիտուտ, որպեսզի շինարարը տարբերակ չունենա բարեխիղճ չլինելու»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ԶՈՒ զորամասերի բոլոր ճաշարանների շինարարությունները պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային կարգով:

Վարչապետը ծանոթացել է զինծառայողների ճաշացանկին, զրուցել և ընթրել նրանց հետ:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին առաջարկվում են բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև զորամասին ուսումնական մասում, որտեղ նրանց են ներկայացվել զինծառայողների ուսումնական գործընթացը:

Լրահոս
Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
17:46
Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում
16:24
ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում
Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել
15:41
Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել
Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն
14:35
Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն
Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
13:45
Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի սահմանադրական պահանջը՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված դիվանագիտական ճնշում
12:30
Ադրբեջանի սահմանադրական պահանջը՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված դիվանագիտական ճնշում
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
08:18
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
08:12
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
08:06
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
20:58
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
18:46
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
17:54
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
16:44
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
15:27
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
14:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև