Հրահանգված է արհեստական խուճապ հրահրել | «ՀԺ»

 

| Հայկական ժամանակ

Հակապետական սանձարձակ քարոզչությունը սկսել է հատել թույլատրելիի բոլոր սահմանները եւ սպառնում է վերաճել ազգային աղետի: Հասկանալի է, որ «Կիկոսի մահը» ամեն դեպքում հայկական հեքիաթ է, բայց որ 21-րդ դարում Հայաստանում այդ տրամաբանությամբ քարոզչական տեռոր կիրականացվեր սեփական ժողովրդի դեմ՝ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել: Լավ, հասկացանք, ներքաղաքական պայքար է, նախկին իշխանությունները փորձում են քաղաքական պայքարի շղարշի տակ խուսափել նախկինում արած «ղալաթների» համար պատասխանատվությունից, առջեւում էլ հանրաքվե կա, բայց լկտիությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:

Չնայած՝ նախկիններին սպասարկող քարոզչամիջոցների համար ի՞նչ չափ ու սահման, պատվիրատուն ինչ հանձնարարում է՝ այն էլ անում են: Իսկ հիմա կարծես թե հանձնարարված է հանրության մեջ խուճապ ու իշխանությունների եւ պետական կառույցների նկատմամբ անվստահություն առաջացնել: Մի քանի օր առաջ, օրինակ, բոլոր այդ քարոզչամիջոցները մեծ ոգեւորությամբ մի տեսանյութ հրապարակեցին, որտեղ ադրբեջանցի լրտեսներն իբր անարգել շրջում են Երեւանում ու ծաղրում Հայաստանի հատուկ ծառայություններին: Ֆեյսբուքյան վարձու «քոմենթչիներն» էլ մի քանի օր շարունակ ցեխն էին կոխում իշխանություններին… Ընդամենը մի քանի օր անց պարզվեց, որ տեսանյութը կեղծ էր: Եվ ի՞նչ, որեւէ մեկը ներողություն խնդրե՞ց այդ խայտառակ քարոզչական տեռորի համար: Իհարկե ոչ: Նրանց այդպիսի պատվեր չէին տվել: Փոխարենը նոր թեմա գտան՝ կորոնավիրուսը: Ու քանի որ պատվերը հստակ էր՝ խուճապ առաջացնել, մի-մի սմարթֆոն առած լցվեցին սուպերմարկետներն ու սկսեցին դատարկ վաճառասեղաններ փնտրել ու նկարել (ցանկացած սուպերմարկետում էլ ժամանակ առ ժամանակ ապրանքները վերադասավորում են, ու այդպիսի կադրեր գտնելը բարդ չէ): Ու՝ ահավոր աղմուկ-աղաղակ, թե փախեք-փրկվեք, գլխներիդ ճարը տեսեք, ո՞ւր են նայում ապաշնորհ իշխանությունները, եւ այլն: Իրականում մտնում ես ցանկացած խանութ՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ չկա, հետեւում ես նախկինների քարոզչամիջոցների հիստերիային՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում աշխարհի վերջն է: Հասկանալի է, չէ՞, որ դիտմամբ են անում՝ արհեստական խուճապ ստեղծելու նպատակով: Ոչ թե հավելյալ դիտումներ ապահովելու համար, այլ որովհետեւ հանձնարարությունն է այդպիսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

editors

Recent Posts

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…

10 hours ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…

11 hours ago

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

12 hours ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

13 hours ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

14 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

15 hours ago