Քաղաքականություն

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դրական կողմերը

 

Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ քոչարյանի փաստաբանների բողոքը` գրավի կիրառելիության մասով ։ ՀՀ պատմության մեջ աննախադեպ` 2մլրդ դրամի դիմաց Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Որքան էլ այս փաստը վրդովվեցրել է բազմահազար քաղաքացիների, պետք է նշել, որ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը, բացի հոգեբանական գործոնից, այլ օգուտ դատական գործին չէր տալիս, և երկու տարի շարունակ մենք ականատես էինք լինում նույն հարցի շուրջ հոգեմաշ մի գործընթացի, որը ստեղծում էր թյուրըմբռնում գործի՝ տեղից չշարժվելու մասին։ Հիմա դատական գործընթացը կվերադառնա բուն դատական գործով անցնող ապացույցների քննության փուլին, ինչից ուղղակի սարսափում են թե՛ Քոչարյանը, թե՛ իր փաստաբանական թիմը։ Սա զուտ «Մարտի 1-ի» գործի մասով։

Մյուս մտավախությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր նախկին իշխանական հատվածի կոնսոլիդացիոն դերին է վերաբերում, ինչը նույնպես ոչ միանշանակ է։

Քոչարյանի ընկալումը հանրային տրամադրություններում ծայրահեղ նեգատիվ է, և իր շուրջ համախմբելով մանր-մունր սատելիտներին՝ վերջապես հնարավորություն կընձեռնվի մեկ ուղղությամբ պայքարել ռևանշի ձգտող սև ուժերի դեմ։

Նիկոլ Փաշինյանի համար, որքան էլ ստեղծված իրավիճակը լինի դժվար, ռեսուրսների առումով այն միանշանակ բխում է իշխանության շահերից, քանզի ոչինչ իշխանությունների հեղինակությունն այնքան չի բարձրացնի, որքան նախկինների դեմ գաղափարական պայքարը։

Այնպես որ ամենահետաքրքիրը դեռ արջևում է, խափանման միջոցի փոփոխությունն էլ արդարացման դատավճիռ չէ։

Էդգար Բաբայան
editors

Recent Posts

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

27 seconds ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

21 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

38 mins ago

Փողերի լվացման դեպքով քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և…

43 mins ago

Ճապոնիան չի մեկնաբանել ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման մասին հայտարարությունը

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տակեշի Իվայան կառավարության անունից չի մեկնաբանել տարածաշրջանում ԱՄՆ միջուկային…

47 mins ago

«Մեծ ցատկ ենք կատարել համակարգի կայացման բնագավառում». Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: «Հարգելի՛…

1 hour ago