Հայաստան

Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

 

Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:

Ընդ որում գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը:

Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

editors

Recent Posts

Մահացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

Մահացել է նկարիչ, ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։ Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը…

7 mins ago

Եվրաքվեի համար հավաքվել է 27.560 ստորագրություն

15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…

22 mins ago

26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…

31 mins ago

Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…

40 mins ago

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։  «Արմենպրեսի»…

42 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

1 hour ago