Հայաստան
22.06.2020

Որտե՞ղ է վերջանում ճշմարտությունը

Որտե՞ղ է վերջանում ճշմարտությունը

 

«Վարչապետին հարց եմ տվել, որ եթե լինում են ինչ-որ չինովնիկներ, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնց վերաբերյալ մենք ստանում ենք տեղեկատվություն, ինչ ենք անում՝ գալիս եմ ձեզ զեկուցում եմ, թույլտվությունը ստանում եմ, նոր բան եմ անում։ Ասեց՝ ինձ չես զեկուցում, օրենքն ինչ պարտադրում ա, էն անում ես։ Անգամ եթե կլինեն իմ ամենամտերիմ գործընկերները, իմ թիմակիցները։ Գնում եք և գործողություններն անում եք օրենքի տառին համապատասխան։ Վարչապետի մոտեցումը դա է, և մենք էլ, որպես զինվորականներ հատուկ ծառայության, պարտավոր ենք դա կատարել»,– ասել է դեռևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը 2018 թվականի մայիսի 19-ին՝ ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Շատ լավ է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ակնթարթորեն համադրել անցյալն ու ներկան, և նախկին հայտարարություններին հակադրել նորերը՝ հասկանալու համար քաղաքական գործընթացների գլխապտույտ զարգացումները։
Դիցուք՝ հունիսի 20-ին մեկ այլ ուղերձ հնչեցրեց Վանեցյանը, որով հստակ ձևակերպեց․«Սպառված և ժողովրդի սթափ դատող մեծամասնության վստահությունը մսխած ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով՝ գիտակցելով, որ անհեռանկար ու վտանգավոր է հասարակության իրական սպասումները նենգափոխել` իբրև թիրախ ընտրված առանձին անձանց քրեական հալածանքներով և աղմկոտ ու ցուցադրական դատավարություններով»։
Այստեղ օբյեկտիվ հարցեր են առաջանում՝ որտե՞ղ է վերջանում ճշմարտությունը և սկսում սուտը, քանզի քաղաքական լուրջ գործոն դառնալու հայտ ներկայացրած Վանեցյանն այս երկու հայտարարություններից մեկում, մեղմ ասած, անկեղծ չէ։ Ինչպիսի՞ «գաղափարական-քաղաքական սկզբունքներ և արժեքներ» են ընկած Վանեցյանի գլխավորած կուսակցության հիմքում։ Արդյո՞ք նման իրարամերժ հայտարարություններով ԱԱԾ նախկին նախկին տնօրենը կասկածի տակ չի դնում «հասարակական շահին» անմնացորդ ծառայելու իր խոստումը. թերևս կարելի է հաստատ ասել՝ արժեզրկվում է այդքան խրոխտ հնչող «պատիվ ունեմ» գեղեցիկ արտահայտությունը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան