Հայաստան

ԵՄ-ն բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը

 

Եվրոպական Միությունը բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը: Այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի կողմից համապարփակ բարեփոխումների հաջող իրականացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, նոր խթաններ կստեղծի Եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու և հաջորդ տասնամյակում Հայաստանի և ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլերի համար: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների իրականացմանը։ Եվրոպական Միությունը բարեփոխումների առանցքային գործընկերն է և խոշորագույն դոնորը Հայաստանում: ԵՄ-ն իր ամենամյա միջին օգնությունը 40 միլիոն եվրոյից ավելացրել է մինչև 65 միլիոն եվրո:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նշելով, որ այն վերաճում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և ռազմավարական առումով ամրապնդված գործընկերության:

editors

Recent Posts

Մահացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

Մահացել է նկարիչ, ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։ Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը…

9 mins ago

Եվրաքվեի համար հավաքվել է 27.560 ստորագրություն

15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…

24 mins ago

26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…

33 mins ago

Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…

42 mins ago

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։  «Արմենպրեսի»…

44 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

1 hour ago