

Ինչպես հաղորդում է CNN-ը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հյուսիսային Կորեա։ «Xinhua» գործակալության պնդմամբ՝ երկու երկրների առաջնորդների հանդիպումը կազմակերպվել է Կիմ Չեն Ինի նախաձեռնությամբ։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները ևս հաստատել են այդ տեղեկատվությունը։ Հատկանշական է, որ հանդիպումը նախատեսվում է G20 գագաթնաժողովից 1 շաբաթ առաջ, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում և միջուկային խնդիրների շուրջ բանակցություններ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հարաբերությունները մինչև նախորդ տարի բնութագրվում էին խոր ցնցումներով, և միայն 2018թ-ի մարտին Կիմ Չեն Ինի՝ Պեկին այցը ազդարարեց Պեկին-Փհենյան հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…