Հայաստան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք. ապաքինվել է ռեկորդային՝ 1013 մարդ

 

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 418-ով՝ հասնելով 21006-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1013-ով և հասել 10 հազար 144-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1274 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 98 հազար 117-ի:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 372-ի, կորոնավիրուսով վարակված ևս 126 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 364 մարդ:

editors

Recent Posts

Եվրաքվեի համար հավաքվել է 27.560 ստորագրություն

15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…

13 mins ago

26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…

22 mins ago

Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…

30 mins ago

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։  «Արմենպրեսի»…

32 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

1 hour ago

Քննիչ հանձնաժողովի՝ ընդդիմության առաջարկը մերժվեց

ԱԺ-ն մերժեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի թիվը սահմանելու մասին որոշման…

1 hour ago