Գրականություն
02.07.2020

Նաբոկովի քննադատությունն ու ինքնաքննադատությունը | VNews

Նաբոկովի քննադատությունն ու ինքնաքննադատությունը | VNews

«Ես ամերիկացի գրող եմ՝ Ռուսաստանում ծնված, Անգլիայում կրթություն ստացած, որտեղ ես ուսումնասիրում էի ֆրանսիական գրականություն՝ նախքան Գերմանիայում 15 տարով բնակություն հաստատելս: Միտքս խոսում է անգլերեն, սիրտս՝ ռուսերեն, ականջներս՝ ֆրանսերեն», – ինքն իր մասին ասում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն վեպերից մեկի՝ «Լոլիտայի» հեղինակ Վլադիմիր Նաբոկովը:

Միջատաբանը

Նաբոկովը թիթեռների հավաքածու ուներ: Նա թիթեռների 20 նոր տեսակ է հայտնաբերել, և միջատաբանությանը նվիրված 18 հոդված հեղինակել: Նրա պատվին են կոչվել թիթեռների 20-ից ավել տեսակներ, և մեկ ցեղատեսակ՝ Nabokovia: Նրա թիթեռների հավաքածուն՝ 4324 նմուշ, գրողի մահից հետո նրա կինը նվիրեց շվեյցարական Լոզանի համալսարանին:

Քննադատը

Լավ զգալով լեզուն և դրա ուժը, լավ տիրապետելով գրական բազմաթիվ հնարքներին և կախարդություններին՝ Նաբոկովը հայտնի էր որպես խիստ քննադատ: Օրինակ, Գոգոլին անվանում էր հասարակական մեղքերի բացահայտող և «փոքր մարդու» կարեկից: Դոստոևսկուն անվանում էր «էժանագին սենսացիաների սիրահար»,  որ այդպես էլ չկարողացավ ազատվել սենտիմենտալ վեպերի և արևմտյան դետեկտիվների ազդեցությունից: Նաբոկովը շատ էր հավանում «Ծերունին և ծովը» և Հեմինգուեյի մի քանի պատմվածքներ, բայց ամերիկացի գրողին անվանում էր «տղաների համար գրող», «անհույս չհասունացող»: Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» երկի մասին ասում էր «խղճուկ վեպ, «կացնային», տրիվիալ, մելոդրամիկ», իսկ Ֆրեյդին համարում էր «խաբեբա»:

Ինքնաքննադատը

Քննադատելով այլոց ստեղծագործությունները՝ Նաբոկովն ամենախիստն այնուամենայնիվ սեփական գրվածքների հանդեպ էր: Նա չափազանց ուշադիր էր յուրաքանչյուր բառի նկատմամբ, քանի որ շատ էր կարևորում բառախաղերը, ամեն մանրուքին, ամեն մի դետալի նկարագրությանը տրամադրում էր ժամեր և օրեր: Իր ամենահայտնի և սկանդալային «Լոլիտան» նա խմբագրել է տասնյակ անգամներ: Մի անգամ էլ հուսահատության մեջ, որ վեպը չի ստացվում, նետել է կրակը ողջ ձեռագիրը: Վերան՝ կինը, փրկել է կրակի միջից հանելով «Լոլիտայի» էջերը:
Իր վերջին՝ “The Original of Laura” վեպը, մահվանից առաջ Նաբոկովը խնդրել է այրել, ոչ այն պատճառով, որ չի հավանել, այլ որ չի հասցրել ավարտել: Նաբոկովի կինն ամուսնու վերջին կամքը չի կատարել, իսկ իր մահից հետո (1991 թ.) խնդրել է որդուն կատարել հոր վերջին կամքը: Բայց որդին էլ չի այրել ձեռագիրը, և վեպը լույս է տեսել 2009 թ.:

«Ի տարբերություն մյուս գրողների՝ երբ ես գիրք եմ հնարում, աշխատում եմ հնարավորինս շուտ ավարտել այն, որ ազատվեմ նրանից»:

Ամբողջական հոդվածը` Vnews.am

Լրահոս
Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Փոստանջյան
18:39
Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Փոստանջյան
Առանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Իրանի նախագահ
17:46
Առանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Իրանի նախագահ
Ընտրություններին պետք է որոշենք, թե ինչպիսի երկրում պետք է ապրենք․ Տիգրան Ավինյան
17:08
Ընտրություններին պետք է որոշենք, թե ինչպիսի երկրում պետք է ապրենք․ Տիգրան Ավինյան
Որպեսզի այս իշխանությունն ընտրությունից-ընտրություն 10 հազար դրամով չխաբի ժողովրդին. Սամվել Կարապետյան
15:28
Որպեսզի այս իշխանությունն ընտրությունից-ընտրություն 10 հազար դրամով չխաբի ժողովրդին. Սամվել Կարապետյան
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մասին
13:59
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մասին
Նարեկ Կարապետյանը 2026թ․ մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել․ FIP
13:07
Նարեկ Կարապետյանը 2026թ․ մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել․ FIP
Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. վարչապետ
12:18
Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. վարչապետ
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
23:04
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը. հայցում ենք ձեր ներողամտությունը
20:39
Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը. հայցում ենք ձեր ներողամտությունը
Հիմա էլ կարող է երկու ամիս հետո ասի՝ Երևանն Ադրբեջան է ու վերջ. Գագիկ Ծառուկյան
19:49
Հիմա էլ կարող է երկու ամիս հետո ասի՝ Երևանն Ադրբեջան է ու վերջ. Գագիկ Ծառուկյան
Այսօր մենք ասում ենք հետևյալը՝ լավ սովորիր, որ լավ ապրես․ Նիկոլ Փաշինյան
15:20
Այսօր մենք ասում ենք հետևյալը՝ լավ սովորիր, որ լավ ապրես․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ. Լավրով
14:12
Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ. Լավրով
ԱՄՆ-ում օտարերկրացիներին կարող են պարտադրել լքել երկիրը՝ Green Card ստանալու համար․ AP
13:09
ԱՄՆ-ում օտարերկրացիներին կարող են պարտադրել լքել երկիրը՝ Green Card ստանալու համար․ AP
Բերդում մի գիշերում  ամբողջ քաղաքի էլեկտրասյուները տրամադրվել են ուժեղ Հայաստանին
12:05
Բերդում մի գիշերում ամբողջ քաղաքի էլեկտրասյուները տրամադրվել են ուժեղ Հայաստանին
Ռուսաստանի վառելիքային համակարգը ճնշման տակ է
16:38
Ռուսաստանի վառելիքային համակարգը ճնշման տակ է