Հայաստան

«Հեքիաթային» ծրագիր Գյումրիում․ ներդրողը Աֆրիկայում բնակվող գյումրեցի է | Առավոտ

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում  հանրային քննարկմանը ներկայացվեց «Սքայ Գյումրի» ծրագիրը, որի իրագործման դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կստեղծվի օդային  տրանսպորտի համակարգ՝ իր ենթակառուցվածքներով։  Ներդրողը` «Արմոն» ՍՊԸ տնօրենը, ծնունդով գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է, որը  երկար տարիներ բնակվել  է Աֆրիկայում։  Նա այս ծրագրի իրագործման համար դիմել էր Գյումրու քաղաքապետարան,- տեղեկացնում է «Առավոտ»-ը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այն հետաքրքիր  ու անակնկալ  ծրագիր որակեց, նույնիսկ ասաց, որ իր համար լրիվ հեքիաթ է։ Այն ըստ քաղաքապետի, ունենալու է  14 կանգառներ, կայարաններ՝  ենթակառույցներով։ Ծրագիրը  նախ տեսահոլովակի միջոցով  ներկայացրեց  Խաչատուր Սարգսյանը։ Պարզ դարձավ, որը խոսքը  էկոլոգիապես մաքուր, այլընտրանքային տրանսպորտային միջոցի մասին է, որը պիտի գործի  նորարական  տեխնոլոգիաների կիրառմամբ։

Այն ավտոմատացված օդային համակարգ է,  արագությունը ժամում հասնում է 150 կիլոմետր՝ կախված վագոնի տեսակից։  Դրանք օդային տրամվայներ են, որոնք պարաններով  չեն աշխատելու, այլ վերևում ռելսեր են։  Վագոնները կարող են լինել տարբեր չափսերի՝ տարբեր դիզայներական լուծումներով ու տարբեր քանակի ուղևորների կարող են փոխադրել։ Ըստ էության, նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Յուրաքանչյուր կայարանում կլինեն հանգստի կամ առևտրային գոտիներ, նույնիսկ  կկառուցվի նոր բնակելի էկոթաղամաս, սպորտային համալիր, ինժեներական նորարարական կենտրոն,  ու օդային տրանսպորտը կկապի դրանց։ Ըստ քաղաքապետի, որպես կանգառներ հատկացնելու են այն վայրերը, որոնք համայնքային հողեր են, դրանք կտրամադրվեն երկարաժամկետ կամ  անհատույց վարձակալությամբ, այսինքն՝ կտան արտոնություններ  ներդրումներ կատարելու  համար։ Թե ինչու են որոշել  ծրագիրն իրականացնել Գյումրիում, Խաչատուր Սարգսյանը հայտարարեց,  որ այս հարցն  ունի հինգ հիմնավորված և մեկ անձնական պատասխան։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago