Գլխավոր

Քննվելու է պարետատան և կառավարության աշխատանքը

Կորոնավիրուսի տարածումը կանխելու և համաճարակի հետևանքները վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած աշխատանքների ուսումնասիրության նպատակով խորհրդարանական ընդդիմությունը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով, որը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Հանձնաժողովի նպատակն է ավելի ամբողջական և համակողմանի պատկեր ձևավորել, հասկանալ՝ ինչպիսի աշխատանքներ են կատարվել, արդյոք ձեռնարկված միջոցառումները եղել են հասցեական և ճիշտ ժամանակին։ Հանձնաժողովը պետք է նաև յուրատեսակ հարթակ հանդիսանա, որը հնարավոր կդարձնի քննարկումներ կառավարության այն անդամների հետ, ովքեր որոշակի պատասխանատվություն են կրել համավարակի դեմ տարվող աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև ուսումնասիրության առարկա են դառնալու այլ երկրներում իրականացված հակահամաճարակային գործընթացները։։

Քննիչ հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, խորհրդարանական բոլոր խմբակցություններից լինելու են ներկայացուցիչներ։ Քննվող հարցերի շրջանակը շատ ընդգրկուն է լինելու՝ ներառվելու են սոցիալ-տնտեսական, առողջապահական, նույնիսկ մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին առնչվող հարցեր։ Նման գործողությունները միտված են ստանալու ամփոփ պատկեր, թե ինչպիսին են եղել կառավարության մոտեցումները համավարակի տարածումը կանխելու, հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ։

Քրիստինե Հովսեփյան

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago