1940 թվականի հուլիսի 3-ին ծնվել է գրող, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Թիվ 1 կայքի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին ու ներկայացնում նրա բանաստեղծություններից մեկը։
Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:
Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ու՞ր են տանում,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:
Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

















