Հայաստան

Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատաքննությունը:

Այս պահին դատարանում հարցաքննվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. նա գործով ունի վկայի կարգավիճակ:

Դատարան մտնելիս Թորոսյանը խոստացավ հարցաքննության ավարտից հետո պատասխանել լրագրողների հարցերին:

Նշենք, որ նիստը թեեւ դռնբաց է, սակայն լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, եւ նրանց նիստերի դահլիճ մուտք գործել չի թույլատրվել: Սկզբնական նիստերին, երբ պաշտպանական կողմն առարկել էր տեսանկարահանման դեմ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը արգելել էր օպերատորների աշխատանքը՝ թույլատրելով լրագրողներին մասնակցել նիստին, սակայն՝ առանց ձայնագրառման: Այսօրվա նիստին արդեն դատավորը արգելել է լրագրողների մասնակցությունը՝ պայմանավորելով դա համավարակով:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ում:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago