Գլխավոր
03.07.2020

Հակառուսականության միֆը՝ հզոր զենք ոմանց ձեռքում

Հակառուսականության միֆը՝ հզոր զենք ոմանց ձեռքում

Հեղափոխական իշխանություններին վերագրվող բոլոր «մեղքերի» թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հակառուսական քաղաքականություն վարելու «մեղադրանքը», անգամ երբեմն ականատես ենք լինում, թե ինչպես է հայկական ինքնիշխանությունը ստորադասվում «մեծ եղբայր» Ռուսաստանի շահերին այն ուժերի կողմից, որ այդքան ճամարտակում են հայրենասիրության, ազգային ինքնության պահպանման, սեփական արժեքներն անաղարտ պահելու մասին։

Հնարավոր է, որ սեփական արմատներին հավատարիմ մնալու տակ ոմանք հասկանում են հենց պուտինյան Ռուսաստանին հավատարիմ մնալը։ Իհարկե, նման մոտեցումը չենք բացառում, ավելին՝ հակված ենք մտածել (նկատի ունենալով վերջին իրողությունները՝ հանդիպումներ ՌԴ դեսպանի հետ, նոր ստեղծվող, ՌԴ շահերը սպասարկող ուժեր), որ որոշ քաղաքական միավորներ վերակենդանանալու իրենց շանսը կապում են Ռուսաստանի հետ և ապավինում են հզոր դաշնակցի հովանավորությանը։

Դիցուք՝ Հայաստանի Հանրային հեռուսատընկերությամբ եթեր հեռարձակված՝ Ռուսաստանում անկացված Սահմանադրական հանրաքվեի մասին պատմող ռեպորտաժը (ի դեպ՝ լրագրության բոլոր ստանդարտներին համապատասխան) ընդդիմադիր Ալկեքսեյ Նավալնիի մասնակցությամբ, հարմար առիթ էր իշխանություններին կրկին թիրախավորելու և հակառուսական տրամադրությունները մատնանշելու համար։ Խոսեցին բոլորը՝ արտախորհրդարանական ընդդիմությունը, կաթիլային ընդունող Գագիկ Ծառուկյանը, Ռուսաստանի հայկական համայնքը։ Համահայկական հիստերիային չդիմացավ և միացավ հայտնի «հայասեր» Վլադիմիր Սովոլյովը, որ հանդիմանեց «հայերին ու Հայաստանն ատող» նացիստ Նավալնիին եթեր տրամադրելու համար։

Մեծ աղմուկ այն դեպքում, երբ ռուսական ալիքներով պարբերաբար ՀՀ իշխանությունների մասին ստահոդ տեղեկություններ են տարածվում, իսկ ոմանք պարզապես չարախնդում են և անհամբեր սպասում են դաշնակցի ավելի շոշափելի «պատժիչ գործողություններին»։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը փրկում է իր մանկասպան Պերմյակովին, իսկ նախկին իշխանությունների կողմից միայն անզորություն է դրսևորվում։

Ակնհայտ է՝ ռևանշիստների պայքարի գործիքակազմը հատում է բոլոր բարոյական նորմերը, իսկ հակառուսականության մասին հորինված առասպելը եղածներից ամենաարդյունավետն է։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է