Կինո

Թոմ Քրուզն այսօր դառնում է 58 տարեկան | Թոփ 10 ֆիլմերը

Հուլիսի 3-ը հոլիվուդյան լեգենդար դերասան Թոմ Քրուզի ծննդյան օրն է։ Ձեզ ենք ներկայացնում թինեյջերների կուռք դարձած հայտնի դերասանի մասնակցությամբ բոլոր ժամանակների լավագույն 10 ֆիլմերը։

10. Լայն փակված աչքերով / «С ШИРОКО ЗАКРЫТЫМИ ГЛАЗАМИ»

Ռեժիսոր Սթենլի Կուբրիկի ֆիլմը միակն է, որտեղ Թոմ Քրուզն ու Նիկոլ Քիդմանը խաղացել են դեռ այն ժամանակ, երբ միասին էին։ Ֆիլմը պատմում է ամուսնական զույգի մասին, որոնք սեքսուալ ցանկությունների միջոցով բացահայտում են միմյանց մութ կողմերը։

9․ Հարցազրույց Վամպիրի հետ / «ИНТЕРВЬЮ С ВАМПИРОМ»

Ֆիլմում Թոմ Քրուզն առաջին անգամ է հանդես եկել չարագործի դերով։ Նա մարմնավորել է շիկահեր, անմահ, խղճից զուրկ վամպիր Լեստատին։

8․ Յուրահատուկ կարծիք / «ОСОБОЕ МНЕНИЕ»

Ապագայից եկած ոստիկանն օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները բռնում է հանցագործներին մինչ նրանք կհասցնեն հանցանք գործել։ Ոստիկանի կարիերան ավարտվում է, երբ վերջինիս մեղադրում են սպանության համար, որը դեռ չի կատարել։

7․ Հուլիսի 4-ին ծնվածը / «РОЖДЕННЫЙ ЧЕТВЕРТОГО ИЮЛЯ»

Ֆիլմը պատմում է Վիետնամի պատերազմի մի վետերանի մասին, ով դառնում է հակառազմական ակտիվիստ։ Այն ունի 2 Օսկար և 4 ոսկե գլոբուս մրցանակ։

6․ Մենք մահկանացուներ ենք / «ГРАНЬ БУДУЩЕГО»

Անմահ մամուլի քարտուղարն իր մեջ հայտնաբերում է սուպերունակություններ, որոնք կարող են փրկել մարդկությունը։

5․ Առաքելությունն անիրագործելի է / Миссия: невыполнима

Ֆիլմ, որտեղից Քրուզը սկսել է ժամանակակից մարտաֆիլմերի ամենահայտնի գլխավոր հերոսներից մեկի մարմնավորումը։

4․ Մագնոլիա / «МАГНОЛИЯ»

Ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի այս ֆիլմում Թոմ Քրուզը մարմնավորում է խղճուկ մի հեռուստահաղորդավարի, ով ունի բնավորության գաղտնի ու չբացահայտված գծեր։

3․ Ջերի Մագուայր / «ДЖЕРРИ МАГУАЙЕР»

Կիսասիթքոմ։ Այս ֆիլմում Քրուզն ապացուցեց, որ կարող է խաղալ մեծ դերեր՝ չկորցնելով իր գայթակղելու տաղանդը։

2․ Ռիսկային բիզնես / «РИСКОВАННЫЙ БИЗНЕС»

Հենց այս ֆիլմը Թոմ Քրուզին դասեց առաջնակարգ դերասանների շարքին և մինչ այժմ հավարվում է նրա ամենաստացված մարմնավորումներից մեկը։ 21 ամյա դերասանը կերտել է ավագ դպրոցի աշակերտի կերպար, ում հանդիպումը մարմնավաճառի հետ առաջացնում է շատ խնդիրներ։

1․ Լավագույն հրաձիգ / «ЛУЧШИЙ СТРЕЛОК»

Լեգենդար ֆիլմ բառի բոլոր իմաստներով։ Ցանկացած երիտասարդ դերասան կերազեր, որ Լեյտանանտ Փիթ ‘Մավերի’ Միթչելի դերն իրեն հասներ։

editors

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

10 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

34 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

51 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago