Հայաստան

Որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել՝ պայմանավորված կորոնավիրուսով

ՀՀ վարչապետի, ճանապարհաշինարարության պատասխանատուների կողմից կան հավաստիացումներ այն մասին, որ համավարակի պայմաններում այս ոլորտի որևէ ծրագիր չի դադարեցվելու, կասեցվելու կամ դանդաղելու: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ոչ միայն չեն դադարեցվում, ընդհակառակը, հնարավորինս խթանվում են ճանապարահիշինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը:

«Կորոնավիրուսով պայմանավորված մինչ այս պահը որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել:  Դրան զուգընթաց մենք անվտանգության միջոցառումների հատուկ քաղաքականություն ենք վարում: Մեր վերահսկողության ներքո են կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների իրականացումը  տեղամասերում, շինհրապարակներում այն մարդկանց շրջանում, որոնք ներգրավված են կառուցապատման գործընթացում»,-ասաց Քրիստիեն Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ մշակում են գործողությունների պլանը, որոնք պետք է լինեն բոլոր աշխատանքային տեղամասերում: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ տեղամասերում առավելագույն անվտանգության միջոցառումներ իրականացնելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

2 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

21 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

41 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago