Գլխավոր

Սորոսն ու ԼԳԲՏ համայնքը հրամցվում են որպես օրվա իշխանության «աքիլեսյան գարշապար»

Օրվա իշխանությունների և հասարակության միջև լարվածություն հրահրելու լավագույն մանիպուլյացիաներ են համարվում «Սորոսի կործանարար գործունեության» մասին աղմկահարույց հայտարարություններն ու ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ տարաբնույթ լուրերի տարածումը։

Նախանձելի, ես կասեի նաև կասկածելի մանրամասնությամբ ընդդիմադիր թևի լրատվամիջոցները իշխանափոխությունից հետո լուսաբանում են սեռական փոքրամասնությունների բոլոր նախաձեռնությունները (Շուռնուխի միջադեպը, ԼԳԲՏ ֆորումի կայացումը, որը չեղարկվեց), որ թույլ է տալիս ենթադրել վերջինների հետ սերտ համագործակցության կամ, առնվազն, համայնքում ներկայացուցիչներ ունենալու մասին։ Դեռ հեղափոխության օրերին շարունակաբար թմբկահարվում էր նույնասեռականների ակտիվ քաղաքական մասնակցությունը տեղի ունեցող գործընթացներին, անգամ Վեհափառին պետական պաշտպանություն տրամադրելու օրենսդրական նախագիծը հանրապետականները հիմնավորում էին «Կաթողիկոսին այլասերվածների ոտնձգություններից պաշտպանելու» ցանկությամբ։ Ակնհայտ է, որ հստակ աշխատանք է տարվում թեման պարբերաբար շահարկելու և հասարակության մեջ որոշակի բացասական տրամադրություններ ստեղծելու համար, թեպետ վերջին միջադեպը և համացանցում տարածված լուսանկարները ոչ մի աղերս չունեին իրականության հետ։

Էլ ավելի կատաղի պայքար է տարվում «Բաց հասարակության հիմնադրամներ» կամ ավելի հայտնի՝ «Սորոսի հիմնադրամի» դեմ, որ ամբողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերում այն կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության և հաշվետու կառավարության համար։ «Սորոսականների» և գործող իշխանությունների միջև ենթադրվող համագործակցության դեմ «բուռն գործունեությամբ» հատկապես աչքի է ընկնում Նարեկ Մայլյանը։ Վերջինս պնդում է, որ վտանգված է մեր երեխաների ապագան, քանի որ «կրթության ոլորտի սորոսական փոխնախարարները» լծվել են մեր սերունդների «դավանափոխության» գործին։ Ավելին՝ Ջորջ Սորոսի մասին ժամանակ առ ժամանակ լեգենդներ են հյուսվում և հրամցնում հասարակությանը՝ զգուշացնելով երկրին սպառնացող մոտալուտ վտանգի մասին։

Միանշանակ է՝ այսօր ընդդիմադիր բևեռ ձևավորած հայտնի ուժերը, որ ժողովրդի մոտ միայն վատ հիշողություններ են արթնացնում, փորձում են պայքարի միջոց դարձնել վերը նշված զգայուն թեմաները՝ որպես գաղափարական հենք ներկայացնելով ավանդույթների պաշտպանությունն ու երկիրը արտաքին միջամտություններից զերծ պահելու կեղծ օրակարգը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago