

Դավաճանությունն ամենաքննարկվող թեմաներից է։ Մարդիկ դավաճանել են, դավաճանում են ու շարունակելու են դավաճանել։ « Ի՞նչ անել» հարցի պատասխանները կարելի է գտնել հիթային երգերի բառերում։ Այնտեղ մի ամբողջ գործողությունների պլան կա բոլոր այն դեպքերի համար, երբ ձեր զուգընկերը փոխարինել է ձեզ։ Երգիչների խորհրդին հետևելով պետք է հարբել, մասնակցել խմբակային սեքսի ու վառել նախկինի իրերը։ Սա դավաճանությունը հաղթահարելու ամենապարզ, սակայն ոչ այնքան էֆեկտիվ մեթոդն է։ Բարմենի մոտ հոգին թեթևացնելով խնդիրը չի լուծվում, ընդամենը դուք փախչում եք նրա քննարկումից։ Քչերը խորհուրդ կտան լրջորեն խոսել կատարվածի մասին կամ ներել զուգընկերոջը։ Բեյոնսեն կարողացավ ներել դավաճանությունը և նրան դրա համար ոչ ոք չքննադատեց։
Հոգեթերապևտ Էսթեր Փերելը կոչ է անում փաբերում անծանոթ մարդկանց չպատել “հոգին թեթևացնող” անիմաստ մտքերով, այլ դրա փոխարեն փորձել հասկանալ, թե ի՞նչը կարող էր դավաճանության պատճառ հանդիսանալ։ Այսինքն պետք է խոսել ձեր զուգընկերոջ հետ։ Փերելը կարծում է, որ անգամ այդ դեպքում, մեծ ջանքերից հետո հարաբերությունները կարող են էլ ավելի ամուր դառնալ, քան նախկինում էր։
Տարօրինակ պնդում էր։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ դավաճանությունից հետո միայն զույգերի 16%-ն են շարունակել հարաբերությունները։
Այսքանը տեսական առումով, սակայն գործնականում պատկերը այլ է։ Անցեք այս հղումով ու կարդացեք իրական ամուսինների մեկնաբանություններն այն մասին, թե ինչպես են շարունակել հարաբերությունները դավաճանությունից հետո։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…