Մշակույթ
04.07.2020

Ինչու՞ Մհեր Մկրտչյանը Հայաստանից չգնաց…

Ինչու՞ Մհեր Մկրտչյանը Հայաստանից չգնաց…

Այսօր հայ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։

Մհեր արևային անվամբ այդ մարդն իր ուրախ ու տխուր, միամիտ ու անսովոր կերպարներով անմոռաց է յուրաքանչյուր հայի հոգում: Նա իր ժողովրդի արժանի զավակն էր, նրա նման պարզ ու միամիտ, նրա պես ուրախ ու տխուր, երջանիկ ու դժբախտ:

Եվ մինչև իր կյանքի վերջն էլ նա մնաց ժողովրդի պես պարզ ու հասարակ, ապրեց բոլոր դժվարություններով ու ցավերով, որով իր հայրենիքն էր ապրում, բայց երբեք չլքեց իր հայրենիքը, երբեք չտեղափոխվեց այլ երկիր, թեև համաշխարհային ճանաչումն ու փառքը նրա առաջ բացում էին աշխարհի ամենափակ դռները (նա առանց անձնագրի ճամփորդում էր աշխարհով մեկ. ուներ  2 անձնագիր, երկուսն էլ կորցրել էր): Ստորև ներկայացվող պատմությունը, որ պատմել է մեծ արտիստը, կարծես պատասխանն է այն հարցի, թե ինչու Մհերը չգնաց Հայաստանից:

«Հայաստանի՞ գնալ: 35 տարեկան էի, մեկնելի էի Բեյրութ՝ հյուրախաղերի: Տեղի հայերը տարան կաբարե, ուր պորտապար էր պարում Նադի Գամալը: Կաբարե է, Նադին պարում է, չորս կողմ  ուրախանում են, իսկ սեղանի շուրջ նստածները խոսում էին, թե ինչպես ազատագրեն Մասիսը, Մուշը, Սասունը: Դաշնակցական տղաներ էին՝ Դավիթը, Տիգրանը: Խոսեցին, առաջարկեցին, վերջը դարձան ինձ.«Դու ի՞նչ ես մտածում»:

Ասացի. «Ճիշտը ամեն ինչ թողնելն, Հնդկաստան գնալն է, այնտես և՛ տաք է, և՛ բանան կա, իսկ թողածնե՞րս ինչ է, Մասիսը՝ քարերի կույտ, Արարտյան դաշտը՝ մի բուռ հող: Գնանք Հնդկաստան, տարածքներ վերցնենք ու հանգիստ ապրենք»: Մեկն ասաց. «Բա Էջմիածի՞նը»: Ասի.«Քարերը կհամարակալենք ու կտեղափոխենք»: «Բա Գեղա՞րդը»: «Ոչինչ, դա կթողնենք, որ մարդիկ իմանան՝ այստեղ հայեր են ապրել»:

«Բա մեր գերեզմաննե՞րը»: «Դա էլ կտեղափոխենք: Բա մեր ունեցած միլիոններն ինչի՞ համար են»: Կատակս հասկացան-չհասկացան՝ խոսակցությունը այլ ընթացք ստացավ: Միայն Դավիթը, գլուխը բռնած, մտքերիս մեջ էր: Շուրջը մարդիկ պարում են, Նադիի վրա շամպայն լցնում, հունական հանգով հայերեն «Ջեյրանի պես սարերով» երգում, բայց աչքիս տակով հետևում եմ Դավիթին. տառապում է: Մի ժամ հետո հո չգոռաց. «Բա թու՞րքը:» Այսինքն՝ վրեժ ունի, չէ՞, ու՞ գնա:

Հաջորդ օրը նույն տղաների հետ զբոսնում էինք: Անցանք ամերիկյան դեսպանատան մոտով: Նրանք թե. «Նե՛րս մտիր, ամբողջ աշխարհը կբացվի քո դեմ, քո տաղանդով, քո խաղով միլիոն կվաստակես: Ամբողջ եկամուտը քոնը կլինի, մտի՛ր»: Ասացի. «Բա երեկ Մասիսի փրկության մասին էիք խոսում: Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ»:

Աղբյուրը՝ Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանի կայք։

Լրահոս
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
19:54
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
19:36
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը
19:23
Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը
Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․
19:07
Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը
18:39
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին
17:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
17:30
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են
17:15
Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են
Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
17:01
Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ
16:49
Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ
Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր
16:30
Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Զեմֆիրան համերգ կտա Երեւանում
16:15
Զեմֆիրան համերգ կտա Երեւանում
Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան
16:05
Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
15:42
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով
15:17
Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով