Այսօր հայ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։
Մհեր արևային անվամբ այդ մարդն իր ուրախ ու տխուր, միամիտ ու անսովոր կերպարներով անմոռաց է յուրաքանչյուր հայի հոգում: Նա իր ժողովրդի արժանի զավակն էր, նրա նման պարզ ու միամիտ, նրա պես ուրախ ու տխուր, երջանիկ ու դժբախտ:
Եվ մինչև իր կյանքի վերջն էլ նա մնաց ժողովրդի պես պարզ ու հասարակ, ապրեց բոլոր դժվարություններով ու ցավերով, որով իր հայրենիքն էր ապրում, բայց երբեք չլքեց իր հայրենիքը, երբեք չտեղափոխվեց այլ երկիր, թեև համաշխարհային ճանաչումն ու փառքը նրա առաջ բացում էին աշխարհի ամենափակ դռները (նա առանց անձնագրի ճամփորդում էր աշխարհով մեկ. ուներ 2 անձնագիր, երկուսն էլ կորցրել էր): Ստորև ներկայացվող պատմությունը, որ պատմել է մեծ արտիստը, կարծես պատասխանն է այն հարցի, թե ինչու Մհերը չգնաց Հայաստանից:
«Հայաստանի՞ գնալ: 35 տարեկան էի, մեկնելի էի Բեյրութ՝ հյուրախաղերի: Տեղի հայերը տարան կաբարե, ուր պորտապար էր պարում Նադի Գամալը: Կաբարե է, Նադին պարում է, չորս կողմ ուրախանում են, իսկ սեղանի շուրջ նստածները խոսում էին, թե ինչպես ազատագրեն Մասիսը, Մուշը, Սասունը: Դաշնակցական տղաներ էին՝ Դավիթը, Տիգրանը: Խոսեցին, առաջարկեցին, վերջը դարձան ինձ.«Դու ի՞նչ ես մտածում»:
Ասացի. «Ճիշտը ամեն ինչ թողնելն, Հնդկաստան գնալն է, այնտես և՛ տաք է, և՛ բանան կա, իսկ թողածնե՞րս ինչ է, Մասիսը՝ քարերի կույտ, Արարտյան դաշտը՝ մի բուռ հող: Գնանք Հնդկաստան, տարածքներ վերցնենք ու հանգիստ ապրենք»: Մեկն ասաց. «Բա Էջմիածի՞նը»: Ասի.«Քարերը կհամարակալենք ու կտեղափոխենք»: «Բա Գեղա՞րդը»: «Ոչինչ, դա կթողնենք, որ մարդիկ իմանան՝ այստեղ հայեր են ապրել»:
«Բա մեր գերեզմաննե՞րը»: «Դա էլ կտեղափոխենք: Բա մեր ունեցած միլիոններն ինչի՞ համար են»: Կատակս հասկացան-չհասկացան՝ խոսակցությունը այլ ընթացք ստացավ: Միայն Դավիթը, գլուխը բռնած, մտքերիս մեջ էր: Շուրջը մարդիկ պարում են, Նադիի վրա շամպայն լցնում, հունական հանգով հայերեն «Ջեյրանի պես սարերով» երգում, բայց աչքիս տակով հետևում եմ Դավիթին. տառապում է: Մի ժամ հետո հո չգոռաց. «Բա թու՞րքը:» Այսինքն՝ վրեժ ունի, չէ՞, ու՞ գնա:
Հաջորդ օրը նույն տղաների հետ զբոսնում էինք: Անցանք ամերիկյան դեսպանատան մոտով: Նրանք թե. «Նե՛րս մտիր, ամբողջ աշխարհը կբացվի քո դեմ, քո տաղանդով, քո խաղով միլիոն կվաստակես: Ամբողջ եկամուտը քոնը կլինի, մտի՛ր»: Ասացի. «Բա երեկ Մասիսի փրկության մասին էիք խոսում: Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ»:
Աղբյուրը՝ Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանի կայք։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…