«Multart+» անիմացիոն ստուդիան Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանել է «Կատարսիս» մուլտֆիլմը։ Անիմացիոն ֆիլմի վրա աշխատել է «Անբան Հուռին» մյուզիքլի ստեղծագործական թիմը։ Բեմադրող ռեժիսորն է Արթուր Միքայելյանը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանը, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանը։ Համացանցում հասանելի է թրեյլերը։

















