

«Որոգայթ փառաց»-ից Անկախության հռչակագիր և Սահմանադրություն
Շնորհավոր Սահմանադրության օր
Հայ իրականության մեջ Հայաստանի ապագա անկախ և ժողովրդավարական հանրապետության համար սահմանադրության նախատիպը հեղինակվել է հայտնի Մադրասի խմբակում, Շահամիր Շահամիրյանի կողից՝ դեռևս 1773 թ. ։ Հայ հասարակական-քաղաքական միտքը ,այդպիսով, կանգնած է եղել համաշխարհային «սահմանադրական շարժման» ակունքներում և , որոշ դեպքերում, ժամանակային առումով, առաջ է անցել։
Այսպես, ապագա Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախագիծը՝ «Որոգայթ փառացը», հրատարակվել է 1773 թ., իսկ, օրինակ, ԱՄՆ Սահմանադրությունն ընդունվել է 1787 թ., Ֆրանսիայում սահմանադրական միապետությունը հաստատվել է 1791 թ., իսկ հանրապետությունը հռչակվել է 1792 թ.։
Համաձայն «Որոգայթ փառացի», ապագա Հայաստանը լինելու էր, ըստ էության, խորհրդարանական տիպի հանրապետություն, որտեղ.
✅ Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին հռչակվում, վերացվում էին դասային աստիճանավորումները։
✅ Բոլոր քաղաքացիներն ունենալու էին խոսքի, դավանանքի, անձի և գործունեության ազատություն։
✅ Բոլոր քաղաքացիներն ունենալու էին ընտրելու և ընտրվելու իրավունք։ Ընտրվելու իրավունքը սահմանափակվելու էր բացառապես բարոյական հատկանիշներով։
✅ Պատգամավորներն ընտրվելու էին 3 տարով։
✅ Կառավարման մարմիններն ընտրվելու էին պատգամավորներից։
✅ Օրենսդիր իշխանությունը իրականացնելու էր Հայոց տունը՝ պառլամենտը, որը հանդիսանում էր գերագույն իշխանությունը։
✅ Նախարարությունը՝ մինիստրների խորհուրդն, իրականացնում էր գործադիր իշխանությունը։
✅ Նախարարությունը բաղկացած էր լինելու նախարարից և 12 տեղակալից։
✅ Նախարարը համարվում էր նաև երկրի արտաքին գործերի իրականացնողը և զինված ուժերի գերագույն հրամանատարը։
✅ Հայոց տունը՝ պառլամենտը, հսկելու էր նախարարության գործունեությունը և իրավունք ուներ փոխելու օրինախախտ կառավարությունը։
✅ Նախատեսվում էր կառավարման այլ մարմինների, դատարանների կազմակերպման կարգը, դրանց կառուցվածքն ու իրավասությունները։
✅ Եկեղեցին բաժանվելու էր պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։
✅ Կրթությունը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։
✅ Կարիքավորների, որբերի կրթությունն ու բժշկությունը հոգալու էր պետությունը։
✅ Հանրապետության անվտանգության հիմնական պաշտպանը դիտվում էր մշտական հիմունքներով գործող բանակը՝ 90 հազար զինվորով։
❗️1918-1920 թթ Առաջին Հանրապետությունը նույնպես խորհրդարանական կառավարման մոդելի էր։ Ցավոք, կարճ կյանք ունենալու պատճառով, Առաջին Հանրապետությունում հնարավոր չեղավ ընդունել սահմանադրություն։
❗️1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որի հիմքով 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստան անկախությունը Սովետական Միությունից։
❗️1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի անկախ Հանրապետության առաջին Սահմանադրությունը ( այն փոփոխությունների ենթարկվեց 2005 և 2015 թթ)։ 2015 թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանը վերադարձավ խորհրդարանական կառավարման մոդելին։
❗️Հ.Գ. Հայաստանի առաջին Սահմանադրության ընդունումից մինչ օրս Սահմանադրության լեգիտիմության ընկալումները հասարակության մեջ միանշանակ չեն։ Հուսանք, առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունները վերջնականապես կլուծեն սահմանադրության և սահմանադրական կարգի լեգիտիմության խնդիրը:
Կեցցե’ անկախ, ազատ և ժողովրդավարական Հայաստանը և
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:
Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…
Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…
Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…
Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…