Facebook
05.07.2020

«Որոգայթ փառաց»-ից Անկախության հռչակագիր և Սահմանադրություն. Էդգար Առաքելյան

«Որոգայթ փառաց»-ից Անկախության հռչակագիր և Սահմանադրություն. Էդգար Առաքելյան

«Որոգայթ փառաց»-ից Անկախության հռչակագիր և Սահմանադրություն

Շնորհավոր Սահմանադրության օր

Հայ իրականության մեջ Հայաստանի ապագա անկախ և ժողովրդավարական հանրապետության համար սահմանադրության նախատիպը հեղինակվել է հայտնի Մադրասի խմբակում, Շահամիր Շահամիրյանի կողից՝ դեռևս 1773 թ. ։ Հայ հասարակական-քաղաքական միտքը ,այդպիսով, կանգնած է եղել համաշխարհային «սահմանադրական շարժման» ակունքներում և , որոշ դեպքերում, ժամանակային առումով, առաջ է անցել։
Այսպես, ապագա Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախագիծը՝ «Որոգայթ փառացը», հրատարակվել է 1773 թ., իսկ, օրինակ, ԱՄՆ Սահմանադրությունն ընդունվել է 1787 թ., Ֆրանսիայում սահմանադրական միապետությունը հաստատվել է 1791 թ., իսկ հանրապետությունը հռչակվել է 1792 թ.։

Համաձայն «Որոգայթ փառացի», ապագա Հայաստանը լինելու էր, ըստ էության, խորհրդարանական տիպի հանրապետություն, որտեղ.


✅ Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին հռչակվում, վերացվում էին դասային աստիճանավորումները։
✅ Բոլոր քաղաքացիներն ունենալու էին խոսքի, դավանանքի, անձի և գործունեության ազատություն։
✅ Բոլոր քաղաքացիներն ունենալու էին ընտրելու և ընտրվելու իրավունք։ Ընտրվելու իրավունքը սահմանափակվելու էր բացառապես բարոյական հատկանիշներով։
✅ Պատգամավորներն ընտրվելու էին 3 տարով։
✅ Կառավարման մարմիններն ընտրվելու էին պատգամավորներից։
✅ Օրենսդիր իշխանությունը իրականացնելու էր Հայոց տունը՝ պառլամենտը, որը հանդիսանում էր գերագույն իշխանությունը։
✅ Նախարարությունը՝ մինիստրների խորհուրդն, իրականացնում էր գործադիր իշխանությունը։
✅ Նախարարությունը բաղկացած էր լինելու նախարարից և 12 տեղակալից։
✅ Նախարարը համարվում էր նաև երկրի արտաքին գործերի իրականացնողը և զինված ուժերի գերագույն հրամանատարը։
✅ Հայոց տունը՝ պառլամենտը, հսկելու էր նախարարության գործունեությունը և իրավունք ուներ փոխելու օրինախախտ կառավարությունը։
✅ Նախատեսվում էր կառավարման այլ մարմինների, դատարանների կազմակերպման կարգը, դրանց կառուցվածքն ու իրավասությունները։
✅ Եկեղեցին բաժանվելու էր պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։
✅ Կրթությունը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։
✅ Կարիքավորների, որբերի կրթությունն ու բժշկությունը հոգալու էր պետությունը։
✅ Հանրապետության անվտանգության հիմնական պաշտպանը դիտվում էր մշտական հիմունքներով գործող բանակը՝ 90 հազար զինվորով։
❗️1918-1920 թթ Առաջին Հանրապետությունը նույնպես խորհրդարանական կառավարման մոդելի էր։ Ցավոք, կարճ կյանք ունենալու պատճառով, Առաջին Հանրապետությունում հնարավոր չեղավ ընդունել սահմանադրություն։
❗️1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որի հիմքով 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստան անկախությունը Սովետական Միությունից։
❗️1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի անկախ Հանրապետության առաջին Սահմանադրությունը ( այն փոփոխությունների ենթարկվեց 2005 և 2015 թթ)։ 2015 թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանը վերադարձավ խորհրդարանական կառավարման մոդելին։
❗️Հ.Գ. Հայաստանի առաջին Սահմանադրության ընդունումից մինչ օրս Սահմանադրության լեգիտիմության ընկալումները հասարակության մեջ միանշանակ չեն։ Հուսանք, առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունները վերջնականապես կլուծեն սահմանադրության և սահմանադրական կարգի լեգիտիմության խնդիրը:
Կեցցե’ անկախ, ազատ և ժողովրդավարական Հայաստանը և
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին