Հայաստան

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց:

Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում, և ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Ցավով տեղեկացա կորոնավիրուսային վարակի Ձեր թեստի դրական արդյունքի մասին: Վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Դուք կվերադառնաք առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և նախանշված ծրագրերի իրականացմանը:

Հարգելի Նուրսուլթան Աբիշի,

սրտանց մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

editors

Recent Posts

Մոսկվան պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը

Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…

10 hours ago

Նոր ուղիներ կբացվեն․ արտահանման ծավալներն էականորեն փոքր են ներմուծումից․ Պապոյան

Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…

10 hours ago

Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…

11 hours ago

«Հայկական երկաթուղիները» հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները. Զախարովա

Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…

11 hours ago

Սերժ Սարգսյանի՝ չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…

12 hours ago

Հայաստանը հայտարարում է՝ հնարավոր է սահմանների բացումը․ Խանդանյան

Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…

12 hours ago