Հենրիկ Մալյանի թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ներկայացնում է «Լինդբերգ. թռչող մկնիկի արկածալի պատմությունը» պատկերազարդ պատմությունը եւ հատված է ընթերցում գրքից: Սամվելին լսելով կսովորենք՝ ինչպես ներկայացնել գիրքն առանց բովանդակության մասին ուղղակիորեն պատմելու, ինչպես նաեւ բարձրաձայն ընթերցվող տեքստի ճիշտ առոգանություն եւ շեշտադրումներ:

















