

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվի ևս մեկ ամսով, ասաց.
«Իհարկե, իրավիճակն ինքը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրությունը: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, ևս մեկ անգամ, անռնվազն հիմա, արտակարգ դրությունը կերկարացնենք, բայց նաև «Արտակարգ իրավիճակների մասին» օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել:
Այո՛, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա բոլոր առումներով խնդիր է, բայց մյուս կողմից մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Այնպես որ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների: Բայց ամեն ինչը տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրության ռեժիմը»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…