

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկվար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։ Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել հանդիպումից:
«Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում»,-նշել է Լիլիթ Մակունցը։
Նրա տեղեկացմամբ, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարևորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում բարեփոխումներին առնչվող հարցեր։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…