Աշխարհ

Մասաչուսեթսում օրինականացվեց բազմասեր հարաբերությունը

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքի քաղաքային իշխանություններն օրինականացրել են պոլիամոր (բազմասիրություն) հարաբերությունները։ Քաղաքային խորհրդի անդամ Լենս Դեվիսի խոսքերով, տնային զուգընկերության՝ այդ թվում պոլիամորային հարաբերությունների օրինականացումը միասին ապրող, բայց պաշտոնապես չամուսնացած մարդկանց հնարավորություն կտա համավարակի ընթացքում զուգընկերոջը հիվանդանոցում տեսակցության գնալ։

«Մարդիկ պոլիամորային հարաբերություններով ապրում են մի հավերժություն։ Ներկա պահին մեր օրենսդրական կարգավորումները բացառում են իրենց գոյությունը և իմ կարծիքով սա ամենաարդյունավետ ուղին չէ։ Գուցե մյուս երկրներն էլ հետևեն մեր օրինակին։ Չեմ կարծում, որ կառավարությունն իրավունք ունի մարդկանց ասելու, թե ինչը կարող է համարվել ընտանիք, իսկ ինչը ոչ»  — ասում է Դեվիսը։

Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 6-ին։ 2004 թվականին Մասաչուսեթսը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրինականացրեց միասեռականների ամուսնությունը։

Պոլիամորիան (բազմասիրությունը) մի քանի անձանց միջև միաժամանակ տևող ռոմանտիկ հարաբերություն է։

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

36 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

3 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

5 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago