

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն այժմ բեմադրում է ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Ներկայացման փորձերն անցկացվում են բացօթյա տարածքներում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:
«Մեկուսացման շրջանում մեր թատրոնի՝ պաստառների համար նախատեսված հատվածում հայտնվեց «Ես կամ» գրությունը: Հավանաբար, դա գրել է թատերասերներից որևէ մեկը: Դա իսկապես այդպես է. թատրոնը կա: Սիրելի հանդիսատես, մենք կանք, մենք աշխատում ենք, նոր ներկայացումների փորձեր ենք իրականացնում և մենք շատ ենք սպասում ձեզ հետ հանդիպմանը»,- նշեց Ներսիսյանն ու հավելեց, որ աշխատում են չորս նոր ներկայացման վրա՝ փորձերի ընթացքում պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Փորձերն անցկացվում են բացօթյա տարածքներում՝ բակում, պատշգամբում:
Մանրամասները՝ Արմենպրեսում։
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…