Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նշել է, որ արդեն երկու տարի է, ինչ հայկական կողմը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը և հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ:
Ալիևը դժգոհել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «պատշաճ չեն արձագանքում Հայաստանի գործողություններին ու չեն տալիս համապատասխան գնահատական» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ: