Կինո

Աստղակիր Թամարա Ստեփանյանը | kinoashkharh.am

Օրեր առաջ փարիզաբնակ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացավ La SCAM-ի աստղի։ Մեր ընթերցողներին մանրամասնենք, որ La SCAM-ը Ֆրանսիայում գործող կարևորագույն կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1981 թվականին՝ վավերագրական դաշտի ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով։   La SCAM-ն ունի նաև տարբեր մրցանակներ և թոշակներ, որոնց մասին առավել մանրամասն մեզ կպատմի աստղակիր Թամարա Ստեփանյանը։

-Թամարա, ի՞նչ է իրենից ներկայացնում La SCAM-ի Աստղը ։

-Դա վավերագրական կինոյում ռեժիսորի աշխատանքն արժևվորող մասնագիտական կարևոր լեյբլ է։ Այս տարի 450 վավերագրական ֆիլմից La SCAM-ի Աստղին արժանացան ընդամենը երեսունը։ Դա հաճելի հաղթանակ է։

-Բայց սա La SCAM-ում քո ունեցած առաջին հաղթանակը չէ։

-La SCAM-ը տրամադրում է նաև «Երազանքի սևագիր» կոչվող թոշակ՝ տարվա լավագույն սցենարների համար։ Երկու տարի առաջ նույն «Կանանց գյուղը» ֆիլմի սցենարի համար ես La SCAM-ից արժանացա այդ թոշակի։

-Եվ ինչպիսի՞ն են «Աստղային» հետևանքները։

-Նոյեմբերի սկզբին Փարիզի «Forum des images»-ում տեղի կունենա փառատոն, որի բացման ժամանակ մենք կստանանք մեր աստղերը, դրամական մրցանակը, և, իհարկե, կցուցադրվեն ընտրյալ երեսուն ֆիլմերը։

Ամբողջական հարցազրույցը սկզբնաղբյուր կայքում։

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

45 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago