Հայաստան

Բագրատաշենի բնակիչը բահով հարվածել է ՊԵԿ օպերլիազորի ձեռքին

2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, որտեղ նշված բնակավայրի բնակիչը, չենթարկվելով պետական եկամուտների կոմիտեի ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը. վերջինս, բահով հարվածելով օպերլիազորներից մեկի աջ նախաբազկին, գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այնուհետև, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, բահով հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենային և պատճառել զգալի չափերի գույքային վնաս: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում Բագրատաշեն բնակավայրի բնակիչը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Օպերլիազորը ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago