Գրականություն
08.07.2020

Համլետ Առաքելյան «Թույլ տուր չգտնել քեզ»

Համլետ Առաքելյան  «Թույլ տուր չգտնել քեզ»

Ձեզ ենք ներկայացնում հաղորդավար, երիտասարդ գրող Համլետ Առաքելյանի նոր ստեղծագործությունների շարքը։

* * *
Տե՛ր, ես ու դու ենք, Տե՛ր,
Ես ու դու մենակ:
Չկա արձագանք, Տե՛ր,
Ես եմ, ու դու ես ինձ հետ մենակ:

Թույլերով եմ շրջապատել ինձ, Տե՛ր,
Ու երբ թուլացել եմ ես,
Նրանք ինձ իմ պես ուժ տալու փոխարեն
Ներսում հրճվում են, որ հիմա զգում եմ նրանց պես,
Ապրում եմ նրանց պես,
Քայլում եմ առանց նրանց, բայց նրանց պես:

Տե՛ր, ես ու դու ենք, Տե՛ր,
Ես ու դու մենակ:
Ու չկա ընկեր, Տե՛ր,
Նրանց ես ուժեղ ժամանակ եմ պետք,
Նրանցից ամեն մեկն ինձ ունի պետք,
Ես ու դու ենք, ես ու դու ենք, Տե՛ր:

Ես քեզ վաղուց եմ գտել,
Թե թուլացնում ես ինձ հիմա, որ մոտենամ քեզ,
Իմացի՛ր, որ ինձնից մոտ քեզ ոչ ոք չի եղել,
Միշտ ես ու դու ենք, ես եմ, ու դու, Տե՛ր:

Ու հիմա, երբ նրանք ապրում են առանց քեզ
Ու առանց ինձ են ապրում.
Ես ու դու ենք, նորից, Տե՛ր, ես ու դու,
Վախենում եմ՝ դու էլ չփոխվես:

Գոց

բոլորիս գիտակցությունները
քայլ առ քայլ
կվերբեռնվեն նորժամանակյա երկինք
ու փղձկոցի մեջ նորօրյա
կհիշենք մենք մեր հին սերերին
որոնցից հոտ էր գալիս
համամարդկային ապոկալիպսիս
ու՞ր ես քույր
քեզ ես էլ չեմ շոշափում

վարդ տվեք՝ շնչեմ
վարդ տվեք, վարդ տվեք՝ շնչեմ

ո՞վ է լինելու վերջինը
կանգնած հերոսի պես
ո՞վ է պատմելու որդուս
գրքերն ամենայնի
երբ խելակորույս
իրար հետև կամ իրարից դուրս
բոլորը հերթով կտան խույս

վարդ տվեք՝ շնչեմ
վարդ տվեք, վարդ տվեք՝ շնչեմ

հիվանդ են բոլորը
ընկճախտին համաշխարհային
լուծում են տալիս համահեղինակները
դեղ վաճառողը միշտ է երկրպագում ախտին
բայց ոչ
լուծարենք խնդիրը
իմ որդուն ես եմ գրքերը պատմելու
ու թե անգամ գլխիս աճեն երկու եղջյուր
կանգնած ամուր
մինչև վերջին պահը ես կհորջորջեմ
ու ճանաչել կտամ կյանքը վսեմ
վարդ տվեք՝ շնչեմ
քանի ռնգեղջյուր չի վազել անդեմ

Բախի վերջին մեսսան

գամեցին
հրաշքին նրանց ստեղծած,
որ նրանք են հրաշք անվանել
(ինչպես երկդիմի սատանան)
որ հենման կետը կորցրած ժամին
կթվա միակ ելքը դեպի աշխարհ

ելք, որի բանալին մեր ձեռքում չէ

ու մինչև
մոլորակը կհանգստանա մեզնից
մենք կսիրահարվենք այն կյանքին,
որտեղ ազատ ընտրությունը նախապես է կանխորոշված
ու առժամանակ կհաղթի գազանը

մոլորակը կկարոտի մեզ
այդժամ մենք կլինենք լոկ թվեր
իսկ կյանքը դրսում կսպասի
կյանքը դրսում կկանգնի ու կգնա ներս
ոչ թե ի խորք, այլ՝ դեմ հանդիման

* * *
չունենալ ոչ մի տեղ
նյութեղեն աշխարհում
չունենալ ոչ մի տեղ
ու իրականում
չլինել երբեք այն
ինչ կաս երկնքում
ուր բառերն են ընկեր միայն
ու նրանք են հասկանում

չունենալ ոչ մի տեղ
չպատկանել ոչ ոքի
չլինել ոչ հայր
ու ոչ էլ որդի
չունենալ ոչ մի տեղ
երկրի սահմաններում
ուր ամեն մի շնչում
քեզ ձևում են, ձևում

չունենալ ոչ մի տեղ
ոչ ոքի չունենալ
մի սենյակ մթի մեջ
ու մի լույս համրացրած
ու դրա ներքո միայն
զգալ նույնն, ինչ առաջ
երբ նյութի մեջ չլուծված
ձևում էին ձախ ու աջ

ունենալ մի ականջ
ու ազատվել նրանից
երբ կլսի ամեն ինչ
ու լսողության մեջ նրա
լինել ազատ՝ ինչ-որ կա
ու չկա հարազատ
ու բառեր անազատ

չունենալ ոչ մի տեղ
չլինել ոչ մեկինը
ապրել երկրում
բայց փնտրել քո երկիրը
ուր ապրում ես դու
ու քեզնից՝ լիքը
չլինել այս երկրում
ու չզգալ դրա գինը

Ձոն

Տե՛ր, թող ինձ մենակ:
Քեզ հետ ամեն ինչ հեշտ է ապրվում:
Թող ինձ մենակ բոլորի հետ, որ լքել են:
Թող լքյալներիս հետ ինձ մենակ:

Թող միայնության մեջ ես քեզ անընդհատ փնտրեմ
ու թույլ տուր, որ չգտնեմ քեզ:
Քեզ գտնելուց հետո ամեն ինչ հեշտ է ապրվում,
մինչև վերստին քեզ կորցնում եմ ես:
Թող իմ ճանապարհը դեպի քեզ լինի կյանքիս չափ երկար,
ու մինչև գտնելը թույլ տուր ինձ ապրել ոչ քո կանոններով:

Թող որ չսիրեմ այնպես, ինչպես դու ես կարգադրել:
Թող հույզերս չլինեն կանոնիկ:
Թող դրանք փոթորկեն ինձ այնպես,
ինչպես քո ներկայությունն է տակնուվրա անում հոգիս:

Տե՛ր, թույլ տուր ինձ իսկապես սիրել:
Քեզնից բացի ես մի երկու մարդ ունեմ Երկրի վրա:
Թող ինձ նրանց հետ ապրել,
Թույլ տուր քո փոխարեն նրանց ծառայել:

Նրանց դու մի՛ լքիր, Տե՛ր:

Թող իմ կյանքն էլ լինի մյուսների պես անվրդով,
որ կորցրել են քեզ:
Թող ինձ այստեղ լինել ինձ տեր:

Թույլ տուր առանց վեճի հեռանալ,
առանց ավելորդ արարողակարգի:
Թող ինձ մենակ ու թույլ տուր գնալ լուռ:
Թույլ տուր ինձ ապրել:

Տե՛ր, մենակ մի թող ինձ,
անգամ երբ կապրեմ ես առանց քեզ:

Աղբյուրը՝ granish.org

Լրահոս
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
12:43
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
12:26
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
12:11
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
11:52
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
11:41
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան
11:22
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան
Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս
11:01
Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
20:53
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
19:47
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
17:42
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
16:54
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել